Mercedes-Benz ընկերության պատմությունը

"Դայմլեր Մոտորեն Գեզելշաֆտ” գերմանական կազմակերպության պատմությունը սկսվում է 1990 թ-ից: Բացի ավտոմեքենաներից, արտադրում էին նաև ծովային և ավիացիոն շարժիչներ, որը առիթ տվեց 1909 թ-ին ընդունել երեքճառագայթային աստղը որպես լոգոտիպ- ապրանքանշանի հաջողությունների սիմվոլը-ցամաքում,ջրում և օդում: 1926 թ-ին կատարվեց "Daimler" և "Benz" կազմակերպությունների միաձուլումը: 1901 թ-ից "Մերսեդեսը” դարձավ ավտոմեքենաների ապրանքանշան, որը արտադրվում էր Daimler- Motoren – Gesellschaft գերմանական կազմակերպության կողմից: Այն ստեղծել է Գոտլիբ Դայլմերը 1890 թ-ին Բադ Կանշտատում: 1899 թ-ին Վիլհելմ Մայբախը, ակտիվ մասնակցություն է ունեցել Դայլմերի առաջին ավտոմեքենաների ստեղծման մեջ, կառուցել է "Ֆենիքս Դայմլեռ” ավտոմեքենան 4 գլանանի շարժիչով, 24 ձիաուժ հզորությամբ, ունենալով բազմաթիվ տեխնիկական լուրջ պրոբլեմներ: Այդ պահին նշանակալից ազդեցություն ունեցավ Էմիլ Ջելինեկը, նա ով Ավստրո-հունգարական կայսրության հյուպատոս էր Նիցցայում և Ֆրանսիայում Դայմլեր կազմակերպության ղեկավար: Նրան հաջողվեց համոզել Մայբախին ստեղծել նոր ավտոմեքենա, որը պատրաստ էր 1901 թ-ին: Ելլինեկի առաջարկով ավտոմեքենան անվանեցին "Մերսեդես”. իր աղջկա անունով. Առաջին "Մերսեդես-35Р5" 4 գլանանի շարժիչով ուներ դասական դասավորվածություն(Առջևում շարժիչը,ետևում առաջ շարժող անիվները) և ուներ դասական տեսք: Այդ ավտոմեքենան դարձավ հետագա մոդելների հիմքը, որոնք արտադրվել էին 1902 թ-ին "Մերսեդես-Սիմպլեկս”: Այս սերիայի առավել հայտնի մոդելների թվին են պատկանում "40/45PS" և "60PS" . "Մերսեդես-Նայտ” արտադրվում էր մինչև 1924 թ. Առաջին հետպատերազմական ավտոմեքենաների թվի մեջ էր մտնում "2B/95PS" 6 գլանանի շարժիչով: Հանս Նիբելի ղեկավարության ներքո արտադրեցին "Մաննհեյմ-370” 6 գլանանի շարժիչով և "Նուրբերգ-500” 8 գլանանի շարժիչով մեքենաները: 1930 թ-ին հայտնվեց "Մեծ Մերսեդեսը” կամ "Մերսեդես-Բենց-770”: 1933 թ-ին արտադրվեցին "Մերսեդես-200” և սպորտային "Մերսեդես-380”. 1934 թ-ին ստեղծեցին "Մերսեդես-500K”, որը դարձավ "Մերսեդես-540K” ավտոմեքենայի հիմքը: 1934-1936 թթ-ները ընկերությունը արտադրեց "Մերսեդես-130”-ը, որից հետո ռոդստեր "150” և սեդան "170H”:"Մերսեդես-180” արտադրվեց 1953 թ-ին: 1951 թ-ին սպորտային մոդելների դասին առաջնորդեց "300S”: 1954 թ-ին արտադրվեց հայտնի սպորտային կուպեն "300SL” դռները ասես չայկայի թևեր: Հաջորդ տարի արտադրվեց ոչ թանկարժեք կաբրիոլետը "190SL” 4 գլանանի շարժիչով: 1963թ-ի վերջում ցուցադրվեց "600” մոդելը: Այդ ավտոմեքենայի առավելագույն արագությունն էր 204 կմ/ժ: "Մերսեդես-Բենց-600” արտադրվում էր "Պուլման”-ի տեսքով, որի երկարությունն էր 6240 մմ: 1963 թ-ին սպորտային մոդելները փոխարինեց ավելի զուսպ "Մերսեդես-230 SL” (գործարանային ինդեքսը "W-113''). "230 SL”-ին հաջորդեցին "290SL/350SL" գործարանային ինդեքսը "W-107", որոնք հայտնվեցին 1971 թ-ին և մնացին ծրագրում մինչև 1989 թ-ը, այդ ժամանակ փոխարինող եկավ "SL"("W-129") ժամանակակից դասը: 1972 թ-ին հայտնվեց S- դասի նոր սերունդը ("W-116"): Փոքր մոդելները A-դասի ("W-168") արտադրվում են 1997 թ-ից և համարվում են եվրոպացիների մոտ ամենահայտնի ավտոմեքենաներից: 1993 թ-ին արտադրվել է կոմպակտ С-դասը ("W-202") և էապես թարմացվել է 1997 թ-ին: 1991 թ-ից արտադրվում է պաշտոնական S-դասը("W-140"),(մոդելները "S290" մինչև "560"): Առաջին անգամ 1996 թ-ին ցուցադրվում են "SLK” սպորտային մոդելների խումբը (սպորտային, թեթև և կարճ): Շարժիչները 4 գլանանի աշխատուժով և 136-193 ձիաուժ հզորությամբ: 1997 թ-ից С-դասի մոդելների հիմքի վրա արտադրվում են "CLK" կուպեներ, 4-,6-,8- գլանանի շարժիչների աշխատուժով, հզորությունը 136 մինչև 279 ձիաուժ: 1989թ-ից և 1992թ-ից համապատասխանաբար արտադրվում են "SL" ավտոմեքենաներ (երկտեղանի ռոդստեր և կուպե), նաև "CL" (4-,5- տեղանի լյուքս դասի կուպեներ ): 1979 թ-ից արդեն հայտնի էին G-դասի ավտոմեքենաները: 1996 թ-ից ունիվերսալների ընտանիքի մեջ են մտնում V-դասի ավտոմեքենաները, բենզինի և դիզելի շարժիչով 2,3 լիտրի մեջ, հզորությունը 143 և 98 ձիաուժ: 2000 թ-ին C, S և CL դասի ավտոմեքենաները թարմացվեցին:

 Ուկրաինական «Аверс Центр» ընկերությունը ներկայացրել է շքեղ գրասենյակի վերածված Mercedes Sprinter-ը: Մեզնից շատերը ցանկություն կհայտնեին աշխատել այսպիսի գրասենյակում, նույնիսկ հանգստի մեկնելիս:  Մեքենայի ներսում գրեթե ամեն ինչ փոփոխված է: Այստեղ խոսքերն ավելորդ են, ուղղակի դիտեք նկարները ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 626 | Ամսաթիվ: 27.09.2013 |

  Գերմանական Mercedes-Benz ընկերությունը գին է սահմանել իր ամենասպասված մոդելնորից մեկի՝ G դասի պատկանող AMG շարժիչով վեցանիվ արտաճանապարհայինի համար: 159 լիտր ընդհանուր ծավալով վառելիքի երկու բաք ունեցող մեքենան կարելի է ձեռք բերել 450 հազար եվրոյով: Նա աշխարհի ամենաթանկ արտաճանապարհային մեքենաներից մեկն է:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 2612 | Ամսաթիվ: 25.09.2013 |

  Հեղինակավոր Mercedes Benz ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ներկայացրել է իր նոր մոդելը՝ S 500-ը, որը համալրված է ավտոնոմ ռեժիմով աշխատելու համակարգով։
Համակարգի հիմքում ընկած է
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 776 | Ամսաթիվ: 16.09.2013 |

  Mercedes ընկերությունը պատրաստել է նորույթների մի ամբողջ շարք, որոնց մեծ մասը կազմում է S-Class W222 սեդանը և նրա տարբեր մոդիֆիկացիաները:
Հենց այդ մոդիֆիկացիաներից մեկն էլ
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 708 | Ամսաթիվ: 10.09.2013 |

  Արտաքինից Brabus 850 6.0 Biturbo-ն գրեթե չի տարբերվում թյունինգապատ S63 AMG մոդելից, բայց կարևորն այն է, թե ինչ է թաքնած կապոտի տակ: Անվանումից հայտնի է դառնում որ թյունինգային ընկերությունը մեծացրել են մեքենայի աշխատանքային ծավալը 5.5 լիտրանոց V8 bi-turbo հասցնելով ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 924 | Ամսաթիվ: 10.09.2013 |

  2013 թվ-ի գարնանը ներկայացվեց վեցականի արտաճանապարհային Mercedes-Benz G63 AMG 6×6-ը, համալրված 536 ձիաուժ շարժիչի հզորությամբ V8 5.5 լ տարողությամբ և 37 մատնաչափ անվադողերով: Իսկ հիմա Brabus ընկերությունը ներկայացնում է այդ վիշապի թյունինգային տարբերակը, որը ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1477 | Ամսաթիվ: 09.09.2013 |

  Գերմանական Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է երկար սպասված մոդելի մի քանի էսքիզներ: Նոր մեքենայի համաշխարհային պրեմիերան կլինի մյուս շաբաթվա ընթացքում, իսկ մեքենայի սերիական արտադրությունը՝ 2014 թվ-ին: Չնայած որ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 779 | Ամսաթիվ: 08.09.2013 |

  2013 թ-ի նյույորքյան ավտոշոուի ժամանակ ներկայացված ամենատպավորիչ մեքենաների ցանկում է Mercedes CLA 45 AMG սեդանը:
Նորույթը տպավորիչ է ոչ միայն արտաքին դիզայնով, այլև տեխնիկական ցուցանիշներով: 
360 ձիաուժ հզորությամբ 2.0լ շարժիչը մեքենային ապահովում է
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 569 | Ամսաթիվ: 01.04.2013

« 1 2 3 4 5 6











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: