01:58 Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո) | |
Ըստ ավտոարտադրողի, նորեկը կառուցված է ռազմական 80 VJ ամենագնացի հիմքի վրա: Նշենք, որ Beijing Auto ընկերությունը 2012 թվականին համաձայնագիր է կնքել Daimler կոնցեռնի հետ, ըստ որի, նա իրավունք է ստացել օգտագործելու Mercedes-Benz G դասի դիզայնը: Ըստ էության, ավտոմեքենան B80V ռազմական մեքենայի քաղաքացիական տարբերակն է, որն ունի սարքավորումների հարուստ բազա և թանկարժեք սրահ: Ամենագնացի ճանապարհը կլուսավորեն լուսադիոդային լուսարձակները: G-wagen-ի կլոնը ունի 21 դյույմանոց անվասկավառակներ և ավտոմատ փոխանցման տուփ: Ինչ վերաբերվում է մեքենայի ագրեգատին, այն ունի և 2,4 լիտրանոց և 4 լիտրանոց V8 շարժիչ՝ կախված մեքենայի մոդիֆիկացիայից: Ըստ տեղեկությունների Beijing Auto BJ80-ի լավագույն մոդիֆիկացիան կարժենա 27.000 դոլլար:
| |
Կատեգորիա: Other models |
Դիտումներ: 4817
| Ավելացված է 24.04.2014 Ժամը 01:58 |