01:52
Mercedes-Benz-ը հրապարակել է իր "հրեշի" գինը
  Գերմանական Mercedes-Benz ընկերությունը գին է սահմանել իր ամենասպասված մոդելնորից մեկի՝ G դասի պատկանող AMG շարժիչով վեցանիվ արտաճանապարհայինի համար: 159 լիտր ընդհանուր ծավալով վառելիքի երկու բաք ունեցող մեքենան կարելի է ձեռք բերել 450 հազար եվրոյով: Նա աշխարհի ամենաթանկ արտաճանապարհային մեքենաներից մեկն է:
Daimler-ը արդեն սկսել է մեքենայի վաճառքի պատվերներ ընդունել:
Mercedes-Benz-ը թեև վերջերս է ներկայացրել իր նոր վեցանիվ կոնցեպտը, որի հիմքում ընկած է Mercedes-Benz G63 AMG-ն, սակայն այն արդեն հասցրել է բավականին մեծ հետաքրքրություն առաջացնել սպառողների շրջանում:
G-class 6x6-ը ստեղծելիս ավտոարտադրող ընկերությունն օգտագործել է վեցանիվ G320 CDI-ի ռազմական տարբերակը, որը 2011-ից արտադրվում է հատուկ ավստրալական բանակի համար:
Մեքենայի երկարությունը գրեթե 6 մետր է, իսկ քաշը՝ 4 տոննա: Mercedes-Benz G63 AMG-ից այն վերցրել է 5,5 լիտր տարողությամբ տուրբինային շարժիչը, որը զարգացնում է 536 ձիաուժ հզորություն: Այն թույլ է տալիս հավաքել 100 կմ/ժամ արագություն 6 վայրկյանների ընթացքում, իսկ մաքսիմալ արագությունը հասնում է 160 կմ/ժամի: Վառելիքի միջին ծախսը 100 կմ-ի համար 18 լիտր է կազմում:



























































Կատեգորիա: Mercedes-Benz | Դիտումներ: 2613 | Ավելացված է 25.09.2013 Ժամը 01:52
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: