16:21
Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարվող S 500 մեքենան
  Հեղինակավոր Mercedes Benz ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ներկայացրել է իր նոր մոդելը՝ S 500-ը, որը համալրված է ավտոնոմ ռեժիմով աշխատելու համակարգով։
Համակարգի հիմքում ընկած է
GPS-ի, բազմաթիվ ռադարների ու տեսախցիկների օգտագործումը, որոնք օգնում են մեքենային կողմնորոշվել ճանապարհին՝ ֆիքսելով մյուս մեքենաների դիրքն ու նկատելով լուսարձակների ազդակները։ «Ռադարների ազդակները ներկառուցված են թափարգելի (бампер) մեջ, իսկ տեսախցիկները՝ հայելիների։ Եվ մենք վստահ ենք, որ այս համակարգն ավելի քիչ սխալներ թույլ կտա, քան վարորդը»,- նշել է Mercedes Benz-ի ներկայացուցիչը։ Փորձարկման ենթարկված նմուշները արդեն ռեկորդ են սահմանել, ինքնուրույն անցնելով 100 կմ: Ամբողջ ճանապարհին մեքենան ոչ մի անգամ չի խախտել օրենքը, նույնիսկ ոչ մի վտանգավոր իրադրություն չի ստեղծել: Ամբողջովին կառավարվող մեքենան գերմանական ընկերությունը վաճառքի կհանի 2020թ. :




















Կատեգորիա: Mercedes-Benz | Դիտումներ: 777 | Ավելացված է 16.09.2013 Ժամը 16:21
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: