19:19 Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B | |
«АвтоВАЗ»-ի ղեկավարությունը հաստատել է նոր մեքենայի տեսքը, որը կհայտնվի շուկայում ամենաուշը 1-ից 1,5 տարուց: Գործարանի տնորեն Իգոր Կոմարովը «Автосреда»-ի խմբագրուտյունը հայտնել է, որ նրանք պատրաստվում են թողարկել նոր ավտոմեքենա, նոր հարթակի վրա: Մեքենայի վրա աշխատում է իրենց նոր դիզայներ Սթիվ Մատտին: Մեքենան կկոչվի Lada B, որը տեսքով նման կլինի Lada ХRAY կոնցեպտին և շատ բաներ կվերցնի նրանից:Իգոր Կոմարովը նաև բացահայտեց, որ նրանք պատրաստվում են թողարկել նաև այլ ամբողջովին նոր մոդելներ, ինչպես նաև կթարմացվեն որոշ մոդելներ: Հիշեցնենք, որ Lada XRAY կոնցեպտը առաջին անգամ ցուցադրվել էր անցյալ տարվա օգոստոսին՝ Մոսկվայի ավտոսալոնում: Ոչ ոք չէր սպասում, որ Lada-ի նոր մեքենան կարող էր լինել այդքան հետաքրքիր: Սակայն զարմանալ պետք չի, քանզի դիզայնի պատասխանատուն Սթիվ Մատտին է: Նա 4 տարի եղել է Volvo ընկերության գլխավոր դիզայները, իսկ մինչ այդ Սթիվը 5 տարի աշխատել է Mercedes-Benz-ում: Մեքենայի գնի և շարժիչի մասին դեռ տեղեկություններ չկան: | |
|
Կատեգորիա: Lada |
Դիտումներ: 3955
| Ավելացված է 22.09.2013 Ժամը 19:19 | |








































































