13:02
Mercedes Benz-ը ներկայացնում է նոր CLA 45 AMG սեդանը
  2013 թ-ի նյույորքյան ավտոշոուի ժամանակ ներկայացված ամենատպավորիչ մեքենաների ցանկում է Mercedes CLA 45 AMG սեդանը:
Նորույթը տպավորիչ է ոչ միայն արտաքին դիզայնով, այլև տեխնիկական ցուցանիշներով: 
360 ձիաուժ հզորությամբ 2.0լ շարժիչը մեքենային ապահովում է
250կմ/ժ առավելագույն արագություն:
7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով 4MATIC սեդանը 100 կմ/ժ-ի սահմանը հատում է 4,5 վրկ-ում:
4-մխոցանի տուրբոշարժիչը ոչ միայն սերիական արտադրության մոդելների վրա տեղադրվող ուժեղագույն շարժիչներից է, այլ նաև էկոլոգիապես մաքուր է:
Վառելիքի ծախսը բավականին քիչ է՝ 6,9լ 100 կմ-ի համար:
Ի դեպ, Mercedes ընկերությունը նշում է, որ պատվերներ կսկսեն ընդունել 2013 թ-ի հուլիսից, իսկ մեքենան շուկա դուրս կգա սեպտեմբերից: 
Հայտնի է արդեն "լիցքավորված" Mercedes CLA 45 AMG սեդանի գինը` Եվրոպայում այն կարժենա մոտ 56 000 եվրո:













Կատեգորիա: Mercedes-Benz | Դիտումներ: 570 | Ավելացված է 01.04.2013 Ժամը 13:02
Դիտեք նաև













Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: