23:12 Brabus-ը ներկայացրեց վեցականի B63S-700 6×6-ը | |
2013 թվ-ի գարնանը ներկայացվեց վեցականի արտաճանապարհային Mercedes-Benz G63 AMG 6×6-ը, համալրված 536 ձիաուժ շարժիչի հզորությամբ V8 5.5 լ տարողությամբ և 37 մատնաչափ անվադողերով: Իսկ հիմա Brabus ընկերությունը ներկայացնում է այդ վիշապի թյունինգային տարբերակը, որը անվանել են B63S-700 6×6: Մեքենայի հզորությունը ինչպես անվանումից է երևում ավելացրել են, և դարձրել 700 ձիաուժ: Այժմ մեքենան 100 կմ/ժ արագության է հասնում 7.4 վրկ-ում, իսկ մաքսիմալ արագությունը սահմանափակած է 160 կմ/ժ-ով: Մոդելի շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանկֆուրտի Motor Show 2013-ում: Այս վիշապի արժեքը առայժմ հայտնի չէ, իսկ Mercedes G63 AMG 6×6-ի արժեքը 700 000 դոլլար է: | |
|
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 1484
| Ավելացված է 09.09.2013 Ժամը 23:12 | |




























































