23:50 Mercedes-ը Ֆրանկֆուրտում ցույց տվեց իր S-Class Coupe Concept-ը | |
Mercedes ընկերությունը պատրաստել է նորույթների մի ամբողջ շարք, որոնց մեծ մասը կազմում է S-Class W222 սեդանը և նրա տարբեր մոդիֆիկացիաները:Հենց այդ մոդիֆիկացիաներից մեկն էլ երկու դռնանի S-Class Coupe Concept-ն է: Սպասվում է որ մեքենան կհանվի սերիական արտադրության մյուս տարվա սկզբին, Դետրոիտի ավտոսալոնում ցուցադրումից հետո: Մեքենայի երկարությունը 5050 մմ է, լայնությունը 1985 մմ, իսկ բարձրությունը 1409 մմ: Արտաքինից մեքենան տարբերվում է սեդանից իր առջևի ագրեսիվ հատվածի, կողքի դիզայնի և ամբողջովին այլ հետևի լուսարձակների շնորհիվ: Մեքենայի վրա տեղադրված է 4.6 լիտրանոց բենզինով աշխատող շարժիչ V8 bi-turbo: S-Class Coupe-ի ինտերիերը տարբերվում է սեդանից: Վարորդի առջև կան երկու մոնիտորնոր,որոնցից մեկը ղեկավարման վահանակի դերն է կատարում, իսկ մյուսը մնացած բոլոր ինֆորմացիաների: Բացի այդ մեքենայի սրահը շատ հարմարավետ է, բաղկացած կաշվե նստելատեղերից և ձեռագործ մետաքսյա գորգերից: | |
|
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 719
| Ավելացված է 10.09.2013 Ժամը 23:50 | |
|
3
Fan
• 03:53, 11.09.2013 | |





























































