Ferrari ընկերության պատմությունը

Այս անունը կարծում եմ հայտնի է ողջ աշխարհին: Անգամ այն վայրերում, որտեղ ճանապարհներ չկան, մարդիկ գիտեն Ferrari-ի մասին: Ընկերությունն այսօր Fiat կոնցեռնի մի մասն է կազմում, որի հիմնադիրը լեգենդար Էնցո Ֆերրարին է: Ֆերրարին ծնվել է 1898 թվականի փետրվարի 18-ին Մոդենայում: Մանուկ հասակում երազում էր դառնալ օպերային երգիչ, սակայն միշտ չէ, որ մանկական ցանկություններն իրականանում են: 1908 թվականին՝ առաջին անգամ հայրը Էնցոյին տանում է ավտոմրցաշարի, որն էլ երեխայի վրա շատ մեծ տպավորություն է թողնում և փոխում ներաշխարհը: Արդեն 13 տարեկանում հայրը նրան սովորեցնում է մեքենա վարել: 1918 թվականը ծանր է լինում Էնցոյի համար, քանի որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահանում են հայրն ու մեծ եղբայրը, իսկ Էնցոն ստիպված է լինում աշխատանք փնտրել, որպեսզի կարողանա ընտանիքը պահել: Չունենալով ոչ մի կրթություն՝ որոշում է աշխատանքի անցնել Fiat ընկերությունում: Այնտեղ նրան մերժեցին, ասելով, որ նախապատվությունը տալիս են պատերազմի վետերաններին: Այդ ամենից հուսահատված՝ Էնցոն գնում է ու պառկում Թուրինի Վալենտինա պարկում ու սկսում հեկեկալ: Բայց միևնույնն է, ոչ մեկ լացելով ինչ – որ արդյունքի չի հասել, ուստի ժամանակն էր գործել: Մեկ տարի աշխատանք փնտրելուց հետո, վերջապես Էնցոն կարողանում է վարորդի աշխատանք գտնել թուրինյան ընկերություններից մեկում: Այդ ընկերություն նրան նկատում են CMN-ի ղեկավարներն ու ավտոարշավորդի պակասի պատճառով նրան հրավիորւմ է Construcione Mecaniche Nacionali (CMN) ընկերություն, որպեսզի մասնակցի մեքենաների մրցույթին: Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր: Parma-Berceto մրցույթում նա այդպես էլ չկարողացավ որևէ արդյունքի հասնել, բայց արդեն կայանում էր: Երբ ամեն ինչ հարթ էր, Ֆերրարիին սկսել էին ճանաչել բոլորը ու կամաց-կամաց լավ օրերն առջևում երևում էին, Էնցոն որոշում է լքել ընկերությունն ու գնալ բոլորին անհայտ Alfa Romeo: Ոչ մեկ չհասկացավ, թե ինչու, բայց Էնցոն գլխի էր ընկել, որ այս ընկերությունը շեշտը դրել է հենց ավտոարշավների վրա և մեծ զարգացում էր սպասվում: Ահա այսպես, մարդկանց մեծ մասը սիրում են ապահովություն, այլ ոչ թե ռիսկ և այդպես էլ կարիերա կոչված բառի ճիրաններում ապրում են ողջ կյանքում: Իսկ ի՞նչ արեց Էնցոն: Ուղղակի թողեց այն, ինչը նրան տալիս էր հանգիստ կյանք և գնաց դեպի անհայտ մի միջավայր, միգուցե դա՞ էր իր ուղին: Այո, հենց սկիզբն էր, ուստի եթե հնարավրությունը զգում եք, մի վախեցեք, փորձեք, միգուցե մի օր էլ մեկ այլ բլոգ Ձեր մասին այսպես ներկայացնի: Ինչևէ: 1920 թվականին ճգնաժամը հասավ նաև Իտալիա, և Alfa Romeo-ն ստիպված էր դադարեցնել մասնակցությունը մրցաշարերին, իսկ Էնցոն կանգնել էր ընկերությունից հեռացման եզրին: Չլինելով հաջողակ ավտոարշավորդ՝ նա շատ քիչ էր մրցանակներ նվաճել ու երբեք էլ չէր մտածում լավ արշավորդ լինելու մասին, նրան ավելի շատ տանջում էր սեփական թիմը ստեղծելու գաղափարը: Իր թիմի գաղափարը կյանքի է կոչվում այն ժամանակ, երբ ծանոթանում է Բարակա ընտանիքի անդամների հետ, որոնց որդին՝ Ֆրանչեսկոն, հայտնի օդաչու էր և հերոս Իտալիայում: Նրանք կարողանում են ոգևորել և օգնել Ֆերրարիին իրենց կապերով: Հենց այդ պահն էլ օգտագործելով՝ Մոդենա քաղաքում նա ստեղծեց իր հայտնի Scuderia Ferrari-ն, որը պետք է համագործակցեր Alfa Romeo-ի հետ: Անհրաժեշտ գումարն Էնցոն ձեռք է բերում իր ավտոարշավորդ ընկերներից, որոնք բոլորն էլ իմանալով գաղափարի մասին, իրենց աշխատավարձը պարտքով են տալիս: Alfa Romeo-ն իր հերթին նրան տրամադրում է իր ավտոմեքենաների փորձարկման ճանապարհները, մեքենայի համար անհրաժեշտ դետալները: Մի խոսքով, եթե կողքից նայենք, ապա Alfa Romeo-ն եթե չլիներ, դժվար թե մենք այսօր ունենայինք սպորտային մեքենաների աշխարհի թալիսմանին: Սկզբում Ֆերրարին չէր կարողանում որոշել, թե ինչ անուն պետք է ունենար մեքենան և երբ պետք է թողարկվեր, քանի որ ըստ Alfa Romeo-ի հետ պայմանագրի, նա իրավունք չուներ 4 տարի մեքենա թողարկել: Համբերությամբ սպասելով 4 տարի՝ նա որոշեց անցնել գործի: Իսկ անունի հետ կապված՝ նա որոշել էր, իսկ ահա լոգոն լուրջ խնդիր էր նրա համար, մինչև մի դեպք տեղի ունենալը: Էնցո Ֆերրարին է ընկերության լոգոյի հեղինակը: Իսկ այն ունի հետաքրքիր պատմություն: Լոգոյի նժույգը պատկերված է եղել Առաջին աշխարհամարտի հերոս Ֆրանչեսկո Բարակայի ինքնաթիռի վրա: Վերջինիս մայրը Ֆերրարիին խորհուրդ է տվել.: Այսպես ստեղծվում է հանրահայտ լոգոն, որի վրայի պատկերված ձին ուժի և արագության խորհրդանիշն է: Ferrari-ն կարողանում է ստեղծել իր սպորտային մեքենաներն ու մասնակցել մրցույթներին: Ֆերրարիի սկզբունքն էր մեկ բառ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ: Միայն այս բառի համար նա օրվա մեջ աշխատում էր 16 ժամ: Անընդհատ փորձում, կրկին ու կրկին: Եկավ մի ժամանակ, երբ նրան հավասարը չկար արդեն աշխարհում: Էնցոն հենց սկզբից որոշել էր, որ մեքենաները պետք է լինեն կարմիր երանգի, քանի որ կարմիրն ասոցացվում է հենց էներգիայի ու արագության հետ: Այստեղ կարելի է հերքել այն վարկածը, որ շատերն ասում են, թե Ferrari-ի կարմիր գույնը նրա համար է, որ լավ վաճառվի: Միգուցե ճիշտ է, դա չեմ կարող ասել, բայց որ իմաստը հենց արագությունը շեշտելու մեջ է եղել, ապա դա ակնհայտ է: Եվ 1933 թվականին, մասնակցելով 22 մրցաշարի, հաղթում է դրանցից 8-ում: Գիտե՞ք, թե ինչու: Ի՞նչ անել, որ գրավել լավագույններին, սա այն հարցն էր, որ տանջում էր նրան: Ըստ Ֆերրարիի, լավագույն մեքենան պետք է վարեին լավագույնները: Բայց մտահոգությունը երկար չտևեց, քանի որ Ֆերրարին մշակեց ճկուն աշխատավարձի մեխանիզմ և բոլոր լավ արշավորդները գնացին նրա մոտ: Այսինքն Իտալիայում նրանք աշխատավարձը ստանում էին ֆիքսված մեկ գումար, անկախ դիրքից, թե որ տեղն են զբաղեցրել: Դա թուլացնում էր հաղթանակի նկատմամբ մոտիվացիան, իսկ ահա Էնցոն սկսեց նրանց վճարել արդյունքի հաշվին՝ ինչքան բարձր տեղեր, այնքան մեծ գումար: Լավագույնները հավաքվեցին նրա մոտ բնական է: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ, եթե աշխատակիցը չգնահատվեց, ապա մի թեթև հնարավորության դեպքում լքելու է ընկերությունը:

«Ժնև 2015» ավտոցուցահանդեսին Ferrari ընկերությունը ցուցադրել է նոր Ferrari Pinifarina Sergio սպորտային մեքենան: Մեքենան հավաքվել է Ferrari spider-ի բազայի հիմման վրա և ստացել է 4.5 լիտր աշխատանքային ծավալով V8 տուրբոշարժիչ:Նոր Ferrari-յի շարժիչի հզորությունը 605 ձիաուժ է, ինչի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 677 | Ամսաթիվ: 07.05.2015 |

Bonhams աճուրդի տան կազմակերպած վերջին աճուրդի ընթացքում, վաճառքի է հանվել 1954 թ.-ի արտադրության Ferrari 375-Plus մոդելի սպորտային ավտոմեքենան, որն էլ վաճառվել է բավական բարձր գնով՝ 13.5 մլն եվրո: Նշենք, որ մոդելն օժտված է 12 մխոցանի 4.9 լիտր ծավալով շարժիչով, որի հզորությունը 330 ձիաուժ է: Ferrari-ի սույն մոդելն անչափ հաջողված է եղել և ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 707 | Ամսաթիվ: 22.02.2015 |

Գերմանական Novitec թյունինգային ընկերությունը, ներկայացրել է Ferrari 458 Speciale-ի իր տարբերակը: Թյուներները փոփոխել են Ferrari-ն և արտաքինից և ներքինից: Novitec-ի թյուներները Ferrari-ի վրա տեղադրել են նոր դիմային և ետին բամպերներ և լրացուցիչ աէրոդինամիկ տարրեր: ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 385 | Ամսաթիվ: 08.02.2015 |

 Աշխարհում առաջին Ferrari-ներից մեկը վերածվել է իսկական շինարարական արագընթաց մեքենայի: Մեքենան պատրաստվել է 1989 թվականին, իսկ արագընթացի ներկայիս տերը մեքենան օգտագօրծում է որպես շինարարական աղբ տեղափոխող մեքենա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 616 | Ամսաթիվ: 26.05.2014 |

  Մինչ այսօր Ferrari-ի պատմության մեջ կա ընդհամենը մեկ լիաքարշակ դասի ավտոմեքենա, իսկ հիմա ընկերությունը որոշել է սկսել լիաքարշակ մեքենաների «կուպե» տարբերակի արտադրություն: 
Ինչպես պնդում են մի շարք էքսպերտներ, Ferrari-ն իր ավանդական FF դասը կսկսի թողարկել կամ սկսած այս տարվա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 518 | Ամսաթիվ: 13.04.2014 |

 Օրեր առաջ մենք տեղադրել էինք մի նյութ, որտեղ ցուցադրել էինք Ferrari ամենագնաց դարձրած Porsche Cayenne ( կարող եք դիտել այստեղ): Իսկ այսօր Ferrari են դարձրել Mitsubishi 3000GT-ն: Մեքենայի մեծ տարիքի համեմատ այն դեռ չեր կորցրել իր գեղեցիկ տեսքը, սակայն մեքենայի տերը որոշել է էլ ավելի կատարելագործել այն, դարձնելով  ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 816 | Ամսաթիվ: 10.04.2014 |

  Այս Porsche Cayenne S-ը թյունինգի լավագույն օրինակներից է: Ներկայումս այն վաճառքի է հանված Միացյալ Թագավորությունում շատ բարձր գնով՝ մոտ. 33.000 ԱՄՆ դոլլարով: Վաճառողը eBay կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է. «Ես գիտեմ, որ Դուք զարմանում եք, թե ինչու են Porsche ավտոմեքենայի վրա  ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 1414 | Ամսաթիվ: 29.03.2014 |

  1963 թվականի արտադրության Ferrari 250 GTO ավտոմեքենան մեքենաների հայտնի ամերիկացի կոլեկցիոներ Փոլ Պապալարդոյի կողմից վաճառվել է 52 մլն դոլարով: Նոր սեփականատիրոջ անունն ու բնակության վայրը չի հրապարակվում:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 590 | Ամսաթիվ: 07.10.2013 |

Այս լիմուզինը արտաքինով շատ նման է Ferrari F430 մեքենային, սակայն ինչպես պարզ դարձավ այս մեքենան Ferrari չէ՝ սա փոփոխությունների ենթարկված Peugeot 406 է:
Մեքենայի մասին այլ տվյալներ հայտնի չեն:
AvtoAshxarh-ի կարծիքով փոփոխությունը կարելի է համարել հաջողված:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 701 | Ամսաթիվ: 25.09.2013 |

  2013թ. Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի մարգարիտն է համարվում Ferrari 458 Speciale մոդելը, որը 458 Italia մոդելի նորացված տարբերակն է: Ինժեներներին հաջողվել է մեքենային ռեկորդային հզորություն հաղորդել. 4.5 լիտրանոց մթնոլորտային շարծիչը 605 ձիաուժ է ապահովում: ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 486 | Ամսաթիվ: 16.09.2013 |

1 2 »











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: