00:13
eBay-ում վաճառքի է հանվել Ferrari-ի նմանեցված Porsche Cayenne S ( ֆոտո)

  Այս Porsche Cayenne S-ը թյունինգի լավագույն օրինակներից է: Ներկայումս այն վաճառքի է հանված Միացյալ Թագավորությունում շատ բարձր գնով՝ մոտ. 33.000 ԱՄՆ դոլլարով: Վաճառողը eBay կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է. «Ես գիտեմ, որ Դուք զարմանում եք, թե ինչու են Porsche ավտոմեքենայի վրա  փակցված Ferrari-ի տարբերանշաններ: Բանն այն է, որ մարդիկ չգիտեն, թե դա ինչ մեքենա է և գերվում են՝ կարծելով, որ այն Ferrari է»: Ցանկացած պատահական դիտող իսկույն կհասկանար, որ դա Ferrari չէ: Անշուշտ, այն Porsche Cayenne S է՝ արտաքին տեսքի փոփոխության հատուկ հավաքածուով: Սեփականատերը նշել է նաև, որ տարբերանշանները կարող են հանվել և փոխարինվել Porsche-ի ավելի ավանդական տարբերանշանով: Շարժիչը սովորական 4.5 լիտրանոց V8 է: Հայտարարության մեջ ասվում է, որ ավտոմեքենան ունի հեղուկ գազի փոխարկում (կոնվերսիա): Եթե արտաքին տեսքի փոփոխության հավաքածուն, գույնը և տարբերանշանը չեն համապատասխանում մեքենայի ձայնին, ապա հեղուկ գազի փոխարկումը անշուշտ կհամապատասխանի՝ նմանեցնելով մեքենայի արձակած ձայնը Ferrari-ի ձայնի: Մեքենայի սրահը գրեթե նոր է, սակայն ավտոմեքենան արտադրված է 2003 թվականին ( վազքը 66,000 մղոն): Վաճառողը նշել է, որ առաջին տեսնողը կգնի այն:  Մեր կարծիքով մեքենայի թյունինգը ստացվել է, սակայն գինը շատ "աստղային" է:

Դիտեք նկարները և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում՝

 

 

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Ferrari | Դիտումներ: 1417 | Ավելացված է 29.03.2014 Ժամը 00:13
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: