Ferrari ընկերության պատմությունը
Այս անունը կարծում եմ հայտնի է ողջ աշխարհին: Անգամ այն վայրերում, որտեղ ճանապարհներ չկան, մարդիկ գիտեն Ferrari-ի մասին: Ընկերությունն այսօր Fiat կոնցեռնի մի մասն է կազմում, որի հիմնադիրը լեգենդար Էնցո Ֆերրարին է: Ֆերրարին ծնվել է 1898 թվականի փետրվարի 18-ին Մոդենայում: Մանուկ հասակում երազում էր դառնալ օպերային երգիչ, սակայն միշտ չէ, որ մանկական ցանկություններն իրականանում են: 1908 թվականին՝ առաջին անգամ հայրը Էնցոյին տանում է ավտոմրցաշարի, որն էլ երեխայի վրա շատ մեծ տպավորություն է թողնում և փոխում ներաշխարհը: Արդեն 13 տարեկանում հայրը նրան սովորեցնում է մեքենա վարել: 1918 թվականը ծանր է լինում Էնցոյի համար, քանի որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահանում են հայրն ու մեծ եղբայրը, իսկ Էնցոն ստիպված է լինում աշխատանք փնտրել, որպեսզի կարողանա ընտանիքը պահել: Չունենալով ոչ մի կրթություն՝ որոշում է աշխատանքի անցնել Fiat ընկերությունում: Այնտեղ նրան մերժեցին, ասելով, որ նախապատվությունը տալիս են պատերազմի վետերաններին: Այդ ամենից հուսահատված՝ Էնցոն գնում է ու պառկում Թուրինի Վալենտինա պարկում ու սկսում հեկեկալ: Բայց միևնույնն է, ոչ մեկ լացելով ինչ – որ արդյունքի չի հասել, ուստի ժամանակն էր գործել: Մեկ տարի աշխատանք փնտրելուց հետո, վերջապես Էնցոն կարողանում է վարորդի աշխատանք գտնել թուրինյան ընկերություններից մեկում: Այդ ընկերություն նրան նկատում են CMN-ի ղեկավարներն ու ավտոարշավորդի պակասի պատճառով նրան հրավիորւմ է Construcione Mecaniche Nacionali (CMN) ընկերություն, որպեսզի մասնակցի մեքենաների մրցույթին: Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր: Parma-Berceto մրցույթում նա այդպես էլ չկարողացավ որևէ արդյունքի հասնել, բայց արդեն կայանում էր: Երբ ամեն ինչ հարթ էր, Ֆերրարիին սկսել էին ճանաչել բոլորը ու կամաց-կամաց լավ օրերն առջևում երևում էին, Էնցոն որոշում է լքել ընկերությունն ու գնալ բոլորին անհայտ Alfa Romeo: Ոչ մեկ չհասկացավ, թե ինչու, բայց Էնցոն գլխի էր ընկել, որ այս ընկերությունը շեշտը դրել է հենց ավտոարշավների վրա և մեծ զարգացում էր սպասվում: Ահա այսպես, մարդկանց մեծ մասը սիրում են ապահովություն, այլ ոչ թե ռիսկ և այդպես էլ կարիերա կոչված բառի ճիրաններում ապրում են ողջ կյանքում: Իսկ ի՞նչ արեց Էնցոն: Ուղղակի թողեց այն, ինչը նրան տալիս էր հանգիստ կյանք և գնաց դեպի անհայտ մի միջավայր, միգուցե դա՞ էր իր ուղին: Այո, հենց սկիզբն էր, ուստի եթե հնարավրությունը զգում եք, մի վախեցեք, փորձեք, միգուցե մի օր էլ մեկ այլ բլոգ Ձեր մասին այսպես ներկայացնի: Ինչևէ: 1920 թվականին ճգնաժամը հասավ նաև Իտալիա, և Alfa Romeo-ն ստիպված էր դադարեցնել մասնակցությունը մրցաշարերին, իսկ Էնցոն կանգնել էր ընկերությունից հեռացման եզրին: Չլինելով հաջողակ ավտոարշավորդ՝ նա շատ քիչ էր մրցանակներ նվաճել ու երբեք էլ չէր մտածում լավ արշավորդ լինելու մասին, նրան ավելի շատ տանջում էր սեփական թիմը ստեղծելու գաղափարը: Իր թիմի գաղափարը կյանքի է կոչվում այն ժամանակ, երբ ծանոթանում է Բարակա ընտանիքի անդամների հետ, որոնց որդին՝ Ֆրանչեսկոն, հայտնի օդաչու էր և հերոս Իտալիայում: Նրանք կարողանում են ոգևորել և օգնել Ֆերրարիին իրենց կապերով: Հենց այդ պահն էլ օգտագործելով՝ Մոդենա քաղաքում նա ստեղծեց իր հայտնի Scuderia Ferrari-ն, որը պետք է համագործակցեր Alfa Romeo-ի հետ: Անհրաժեշտ գումարն Էնցոն ձեռք է բերում իր ավտոարշավորդ ընկերներից, որոնք բոլորն էլ իմանալով գաղափարի մասին, իրենց աշխատավարձը պարտքով են տալիս: Alfa Romeo-ն իր հերթին նրան տրամադրում է իր ավտոմեքենաների փորձարկման ճանապարհները, մեքենայի համար անհրաժեշտ դետալները: Մի խոսքով, եթե կողքից նայենք, ապա Alfa Romeo-ն եթե չլիներ, դժվար թե մենք այսօր ունենայինք սպորտային մեքենաների աշխարհի թալիսմանին: Սկզբում Ֆերրարին չէր կարողանում որոշել, թե ինչ անուն պետք է ունենար մեքենան և երբ պետք է թողարկվեր, քանի որ ըստ Alfa Romeo-ի հետ պայմանագրի, նա իրավունք չուներ 4 տարի մեքենա թողարկել: Համբերությամբ սպասելով 4 տարի՝ նա որոշեց անցնել գործի: Իսկ անունի հետ կապված՝ նա որոշել էր, իսկ ահա լոգոն լուրջ խնդիր էր նրա համար, մինչև մի դեպք տեղի ունենալը: Էնցո Ֆերրարին է ընկերության լոգոյի հեղինակը: Իսկ այն ունի հետաքրքիր պատմություն: Լոգոյի նժույգը պատկերված է եղել Առաջին աշխարհամարտի հերոս Ֆրանչեսկո Բարակայի ինքնաթիռի վրա: Վերջինիս մայրը Ֆերրարիին խորհուրդ է տվել.: Այսպես ստեղծվում է հանրահայտ լոգոն, որի վրայի պատկերված ձին ուժի և արագության խորհրդանիշն է: Ferrari-ն կարողանում է ստեղծել իր սպորտային մեքենաներն ու մասնակցել մրցույթներին: Ֆերրարիի սկզբունքն էր մեկ բառ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ: Միայն այս բառի համար նա օրվա մեջ աշխատում էր 16 ժամ: Անընդհատ փորձում, կրկին ու կրկին: Եկավ մի ժամանակ, երբ նրան հավասարը չկար արդեն աշխարհում: Էնցոն հենց սկզբից որոշել էր, որ մեքենաները պետք է լինեն կարմիր երանգի, քանի որ կարմիրն ասոցացվում է հենց էներգիայի ու արագության հետ: Այստեղ կարելի է հերքել այն վարկածը, որ շատերն ասում են, թե Ferrari-ի կարմիր գույնը նրա համար է, որ լավ վաճառվի: Միգուցե ճիշտ է, դա չեմ կարող ասել, բայց որ իմաստը հենց արագությունը շեշտելու մեջ է եղել, ապա դա ակնհայտ է: Եվ 1933 թվականին, մասնակցելով 22 մրցաշարի, հաղթում է դրանցից 8-ում: Գիտե՞ք, թե ինչու: Ի՞նչ անել, որ գրավել լավագույններին, սա այն հարցն էր, որ տանջում էր նրան: Ըստ Ֆերրարիի, լավագույն մեքենան պետք է վարեին լավագույնները: Բայց մտահոգությունը երկար չտևեց, քանի որ Ֆերրարին մշակեց ճկուն աշխատավարձի մեխանիզմ և բոլոր լավ արշավորդները գնացին նրա մոտ: Այսինքն Իտալիայում նրանք աշխատավարձը ստանում էին ֆիքսված մեկ գումար, անկախ դիրքից, թե որ տեղն են զբաղեցրել: Դա թուլացնում էր հաղթանակի նկատմամբ մոտիվացիան, իսկ ահա Էնցոն սկսեց նրանց վճարել արդյունքի հաշվին՝ ինչքան բարձր տեղեր, այնքան մեծ գումար: Լավագույնները հավաքվեցին նրա մոտ բնական է: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ, եթե աշխատակիցը չգնահատվեց, ապա մի թեթև հնարավորության դեպքում լքելու է ընկերությունը: