23:19 Ոսկեգույն Lada Priora-ն Ռուսաստանում վաճառել են 24.000 դոլլարով | |
Ռուսաստանում ոսկեգույն Lada Priora-ն 24.000 դոլլարով վաճառվել է հայտարարությունը տեղադրելուց ընդամենը մի քանի օր անց՝ չնայած նրա թանկ գնին: Հայտարարությունում նշված էր,որ մեքենայի սրահը "VIP style" ընկերությանն է, իսկ մեքենայի ապակիները երկշերտ են: Մեքենան ամբողջովին թյունինգապատ է և ձայնամեկուսացված: Տեղադրված է նոր տուրբո շարժիչ 412 ձիաուժ: Մեքենայում տեղադրված աուդիոսիստեմը "car audio" ընկերության կողմից է՝ 370.000 ռուբլի արժողությամբ: Մեքենայի վրա կան տեսախցիկներ և քսենոնային լուսարձակներ: Դռները բացվում են դեպի վեր, որոնք կրկին "VIP style" ընկերությանն են: | |
|
Կատեգորիա: Lada |
Դիտումներ: 1097
| Ավելացված է 27.09.2013 Ժամը 23:19 | |





















































