Գերմանական սուպերքարի վերջնական տարբերակը ներկայացվեց միյաժամանակ երկու ավտոսրահներում՝ Տոկիոյում և Լոս-Անջելեսում: Mercedes ընկերությունում վստահ են, որ Mercedes SLS AMG GT Final Edition-ի 350 օրինակները կվաճառվեն մեծ արագությամբ:
Mercedes-Benz SLS AMG-ն արտադրվեց ընդամենը 4 տարի, որի ընթացքում մեքենան արժանացավ տարբեր մրցանակների և գրավեց շատերին, իսկ SLS ընտանիքը ընդլայնվեց նոր վեց սերիաներով՝ Coupe, Roadster, GT, Black Series, Electric Drive և սպորտային GT3-ով:
Ընկերությունում վստահ են, որ SLS AMG-ի վերջին տարբերակը կմտնի պատմության մեջ, և այս մեքենաների համար հետագայում կպայքարեն շատ կոլեկցիոներներ: Մեքենան առաջինն է ընկերության պատմության մեջ, որը ստեղծվել է միմիայն Mercedes-AMG բաժանմունքում:
Mercedes SLS AMG GT Final Edition-ի դեբյուտը տեղի ունեցավ միյաժամանակ երկու ավտոսրահներում՝ Տոկիոյում և Լոս-Անջելեսում: Ընկերությունը պատրաստվում է թողարկել մեքենայի ընդամենը 350 նմուշ, ավելի սրելով պայքարը վերջին SLS-ների համար:
Մեքենայի վրա տեղադրված է 6,3 լիտրանոց V8 շարժիչ, որն ունի ֆանտաստիկ 591 ձիաուժ հզորություն: Mercedes SLS AMG GT Final Edition-ը ունի 7-աստիճան սպորտային Speedshift DCT փոխանցման տուփ: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3,7 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագության արդեն 11,2 վայրկյանում: Ագրեսիվ նորեկի մաքսիմալ արագությունը կազմում է 320 կմ/ժ:
Մեքենայի վերջին տարբերակի հիմնական տարբերությունը իհարկե շքեղ արտաքինն է: Սուպերքարը ստացել է կարբոնե կապոտ, առջևի սպլիտտեր, հետևի սպոլլեր և իհարկե նոր շքեղ անվադողեր ( 19 դյույմ առջևում և 20 դյույմ հետևում): Բացի այդ հատուկ մեքենայի համար ստեղծվել են սուպերքարի հզորությանը համապատասխանող անիվներ:
Mercedes-Benz SLS-ի վերջնական տարբերակի վաճառքը կմեկնարկի մարտ ամսին, սակայն պատվերները կընդունվեն ավելի շուտ: Այն կհամարակալվի տրադիցիոն կերպով՝ ստանալով "AMG FINAL EDITION - 1 of 350" գրառումը:
Գերմանիայում SLS AMG GT Coupe Final Edition-ի գինը կսկսվի 225.505 եվրոից, իսկ SLS AMG GT Roadster Final Edition-ի գինը կլինի մոտ 233.835 եվրո:
|