19:00 Թարմացված Lada Priora-ի ինտերիերը կզարմացնի շատերին | |
Համացանցում բացահայտել են թարմացված Lada Priora սեդանը: Zenkevichru2 անվամբ Youtube կայքի օգտատերը տեղադրել է տեսանյութ որտեղ նա փորձարկում է նոր Priora-ն:Արտաքինից մեքենան գրեթե նույնն է: Առջևի լուսարձակներում հայտնվել են ցերեկային լույսեր, կատարելագործվել է հետևի բամպերը և ամբողջովին փոփոխվել է սրահը: Ինտերիերում տեղադրվել են նոր առջևի նստելատեղեր՝ ընդլայնված կարգավորումներով: Փոխել են ղեկավարման վահանակը և կենտրոնական վահանակը՝ դարձնելով սենսորային: Հավելավճար տալու դեպքում հասանելի կլինեն կողային անվտանգության բարձիկներ, աուդիոսիստեմ USB ելքով և կռուիզ կոնտրոլ: Շարժիչը կլինի 1.6 լիտր տարողությամբ 106 ձիաուժ: Ռուսաստանում մեքենան կարժենա 347.6 հազար ռուբլի: | |
|
Կատեգորիա: Lada |
Դիտումներ: 1875
| Ավելացված է 23.09.2013 Ժամը 19:00 | |




































































