03:37 Porsche 911-ի նոր մրցակիցը Mercedes-ի կողմից (ֆոտո) | |
Autocar-ին հաջողվել է ինֆորմացիա որսալ նոր Mercedes-Benz SLC-ի մասին, որը SLS AMG-ի հետնորդն է և Porsche 911-ի ապագա կոնկուրենտը: Հայտնի է դարձել, որ մեքենայի շնորհանդեսը ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2014 թվականի հուլիսին՝ Գերմանիայի Ֆորմուլա 1-ի Գրան-պրիում: Ինչպես երևում է նկարներում SLC-ն ( հնարավոր է ստանա AMG GT անունը) կունենա SLS AMG-ից ավելի փոքր չափսեր: Երկարությունը կլինի 4500 մմ, իսկ զանգվածը 1550 կգ: Սպասվում է, որ մեքենան կունենա 4,4 լիտրանոց V8 թվին-տուրբո շարժիչ, որը կլինի նաև C 63 AMG-ի հաջորդ սերնդի վրա: Շարժիչի հզորությունը կկազմի 500 ձիաուժ, որը յոթ աստիճան փոխանցման տուփի շնորհիվ 100 կմ/ժ արագության կհասնի 4,0 վարկյանում: Մեքենայի մաքսիմալ արագությունը կլինի 300 կմ/ժ-ից բարձր: AvtoAshxarh-ի կարծիքով Mercedes-ը պատրաստում է Porsche 911-ին արժանի հակառակորդ: Դիտեք նկարները և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում՝ | |
|
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 634
| Ավելացված է 13.11.2013 Ժամը 03:37 | |
























































