02:38 Նոր Lamborghini Veneno-ն կարժենա 3,3 մլն եվրո | |
Խոսակցությունները այն մասին, որ Lamborghini-ն պատրաստվում է ներկայացնել իր Veneno մոդելի բաց տանիքով տարբերակը հաստատվեցին այսօր: Համացանցում են հայտնվել ռոադստերի առաջին պաշտոնական լուսանկարները: Ժնևում ցուցադրված փակ տանիքով Veneno-ն արտադրվել էր ընդամենը 4 օրինակով, իսկ ահա Veneno Roadster կարտադրվի 9 հատ: Իրականում Veneno Roadster-ը այդքան էլ չզարմացրեց երկրպագուներին, քանի որ այս մոդելը իրենից ներկայացնում է բաց տանիքով ավելի մասայական Aventador, որն ունի ավելի գրավիչ և կատարյալ արտաքին տեսք: Մեքենան տեխնիկապես փոփոխությունների չի ենթարկվել: Roadster-ը ունի նույն Aventador-ի տեխնիկական տվյալները՝ 6.5 լիտրանոց 750 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 2.9 վարկյանում, իսկ մաքսիմալ արագությունը 354 կմ/ժ է: Նշենք, որ Ժնևում ցուցադրված Lamborghini Veneno-ի չորս տարբերակներից երեքը վաճառվել են մինչև ցուցադրությունը, իսկ մեկ նմուշը թողել են ընկերության թանգարանում տեղադրելու համար: | |
|
Կատեգորիա: Lamborghini |
Դիտումներ: 530
| Ավելացված է 20.10.2013 Ժամը 02:38 | |


























































