Ավտոարշավորդ Միխայել Շումախերը՝ ով արհեստական կոմայի վիճակում էր գտնվում, բացել է աչքերը: Նրա շրջապատի աղբյուրների տեղեկություններով՝ հայտնի է, որ նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, բացել աչքերը, արձագանքել լույսին, ձայներին: Դրական արձագանք կա նաեւ շարժական ապարատի աշխատանքում: Շումախերների ընտանիքի եւ թիմի անդամները հրաժարվում են բացահայտել բուժման մանրամասները, ավելորդ ուշադրություն չհրավիրելու պատճառով: Հայտնի է միայն, որ այդ նկատելի բարելավումը բժիշկները սկսել են դեռ հունվարից, որից հետո որոշվել է դուրս բերել հայտնի ավտոարշավորդին արհեստական կոմայից: Առայժմ այդ , ուրախալի լուրը հասարակությանը չեն շտապում հաղորդել:
Հիշեցնենք, որ 45-ամյա Շումախերը դեկտեմբերի 29-ին ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել՝ ֆրանսիական Ալպերում սավելու ժամանակ եւ տեղափոխվել Գրենոբլի հիվանդանոց: Նա երկու վիրահատության է ենթարկվել եւ ընկել կոմայի մեջ:
