15:07 Mercedes Sprinter-ը վերածել են շքեղ կուպե-կաբրիոլետի | |
AvtoAshxarh-ը անրադարձել է Mercedes Sprinter-ի մեկ այլ ձևափոխության, երբ այն դարձրել էին գրասենյակ անիվների վրա, սակայն այսպիսի ձևափոխությունը բացառիկ է: Քչերի մտքով կանցներ, որ միկրոավտոբուսը հնարավոր է վերածել կուպե-կաբրիոլետի: Այս գաղափարի հեղինակը Նիդերլանդների բնակիչ է, ով զբաղվում է տուրիստական բիզնեսով և ուղևորների փոխադրումով: Նիդերլանդացին մեքենան անվանել է Sunny Cabrio 8+1, ինչը մեզ հուշում է, որ մեքենյում կա ընդհանուր 9 նստելատեղ: AvtoAshxarh-ի կարծիքով մեքենայի ձևափոխությունը ստացվել է, ցանկալի է Հայաստանում նմանատիպ երթուղայիններ տեսնել, սակայն դա մենք անհնար ենք համարում: Իսկ դուք կցանկանայի՞ք նման երթուղայիններ տեսնել Հայաստանում: | |
|
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 537
| Ավելացված է 31.10.2013 Ժամը 15:07 | |
























































