21:21
Mercedes-Benz-ի կողմից BMW X6-ի հակառակորդը պատրաստ է ( ֆոտո, վիդեո)

  Մոտ 6 ամիս առաջ այս նյութում մենք հայտնեցինք, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի Mercedes-Benz  ընկերությունը նախագծում է  նոր մեքենա, իսկ հիմա արդեն  Mercedes-Benz ընկերությունը մեծ անակնկալ է պատրաստել Պեկինի ավտոսրահի ցուցադրության համար: Մեքենան, որը համարվում է BMW X6-ի գլխավոր հակառակորդը, եկող շաբաթ կներկայացվի Պեկինում: Նոր կոնցեպտը՝   Mercedes-Benz MLC-ն , արտաքինից ստացել է բավականին դինամիկ տեսք, իսկ նրա սերիական տարբերակը ինչպես սպասվում էր կառուցվելու է Mercedes-Benz-ի M դասի պլատֆորմի վրա, և ունենալու է  6-8 ցիլինդրանոց շարժիչ: Սակայն կան շշուկներ, որ նորեկը կարող է ունենալ 4 ցիլինդրանոց շարժիչ:

Մի շարք աղբյուրների հավաստմամբ Mercedes-Benz MLC-ն որոշ դետալներ է վերցրել Mercedes-Benz S կլասից: Նոր մեքենայի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել Mercedes-Benz-ի ամերիկյան գործարանում (Տուսկալուզո նահանգում):

Արտադրողը խոստանում է նոր տեխնիկական մանրամասներ հաղորդել մեքենայի առաջին ցուցադրության ժամանակ, որը տեղի կունենա Պեկինի ավտոսրահում:

 

 

 

 

Mercedes-Benz MLC-ի այլ ոչ պաշտոնական նկարներ դիտելու համար անցեք հղումով՝ http://avtoashxarh.com/news/mercedes_y_ksteghci_bmw_x6_i_hakarakordin

 





Կատեգորիա: Mercedes-Benz | Դիտումներ: 1414 | Ավելացված է 10.04.2014 Ժամը 21:21
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: