00:41
Mansory-ն Ֆրանկֆուրտում ցույց տվեց իր Carbonado Roadster-ը
  Ֆրանկֆուրտի ավտոսրահում գերմանական հանրահայտ Mansory  թյունինգային ընկերությունը ցույց տվեց նախկինում հայտնի Carbonado Supercar-ի ( այն ցուցադրվել էր Ժնևի ավտոսալոնում) բաց տարբերակը, որը անվանել են Carbonado Roadster: Roadster-ը ավելի էքսկլյուզիվ դարձնելու նպատակով ընկերությունը որոշեց արտադրել մեքենայի ընդամենը երեք օրինակ, և երեքն էլ արդեն գտել են իրենց տերերին:
Mansory Carbonado Roadster-ը Lamborghini Aventador LP700-4-ի թյունինգային տարբերակն է:  Մեքենան իր "դոնոր” հանդիսացող Lamborghini Aventador-ից արտաքնապես տարբերվում է առջևի բամպերով, որի վրա տեղադրված են երեք օդանցքեր, հետևի բամպերով և սպոլլերով: Նաև մեծացրել են մեքենայի երկարությունը  առջևից 40 մմ և հետևից 50 մմ: Մեքենայի վրա տեղադրել են նոր երկգույնանի անվադողեր և բարձրորակ անիվներ՝ առջևինը Pirelli P Zero 255/30 ZR20 , իսկ հետևինը 345/25 ZR21:
Սրահում հայտնվել է նոր կաշվե ծածկ, կարբոնային դեկորներ, նոր ղեկ և ալյումինե ոտնակներ:
Ստանդարտ 6.5 լիտրանոց շարժչի V12 թյուներներին հաջողվել է հասնել 1250 ձիաուժ  հզորության, ինչը թույլ տվեց կրճատել 100 կմ/ժ-ին հասնելու արագությունը 0.3 վարկյանով, դարձնելով այն 2.6 վարկյան, ինչպես նաև ավելացնել մեքենայի առավելագույն արագությունը 30կմ/ժ-ով՝ դարձնելով 380 կմ/ժ:
Սուպերքարի բաց տարբերակը կարժենա 1.200.000 եվրո՝ ներառյալ հարկերը:






































Կատեգորիա: Lamborghini | Դիտումներ: 483 | Ավելացված է 14.09.2013 Ժամը 00:41
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: