03:48 Lamborghini-ի ամենագնացը կդառնա ամենաէժանը ընկերության մեքենաների շարքում | |
Lamborghini ընկերության առաջին ամենագնացը խոստանում է լինել իտալական ընկերության ամենաեկամտաբեր մեքենան, որը վաճառքի կհանվի 2017 թվ-ին: Մեքենայի կոնցեպտը ցուցադրվել է արդեն մի քանի անգամ՝ տարբեր ավտոսրահներում:Ինչպես արդեն հայտնի է Lamborghini Urus-ը կկառուցվի Audi Q7-ի և Porsche Cayenne-ի նոր սերնդի պլատֆորմի վրա: Lamborghini կոնցեռնի Volkswagen-ին պատկանելը թույլ տվեց տիրապետել տարբեր տեխնոլոգիաների, որոնց բացակայության դեպքում ամենագնացի կառուցումը պռոբլեմատիկ կլիներ: Սերիական մեքենան հիմնականում կառուցված կլինի ալյումինից՝ մեքենայի զանգվածը պակասեցնելու նպատակով: Urus-ի շարժիչի մասին դեռ ինֆորմացիա չկա, բայց սպասվում է, որ մեքենայն կստանա V12 շարժիչ 600 ձիաուժ հզորությամբ, սակայն AutoExpress-ը հայտնում է, որ ամենագնացը կարող է ստանալ 4 լիտրանոց V8 650 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Հայտնի է նաև նորեկի գինը: Այն կարժենա 140.000 ֆունտ ստերլինգ ( 212.000 դոլլար): | |
|
Կատեգորիա: Lamborghini |
Դիտումներ: 607
| Ավելացված է 21.09.2013 Ժամը 03:48 | |




























































