15:57 Lamborghini-ն Ֆրանկֆուրտում ներկայացրեց բոլոր ժամանակների ամենաարագընթաց Gallardo-ն | |
Lamborghini-ն ևս ներկայացրել է իր նորույթը Ֆրանկֆուրտում: Դա երբևէ արտադրված ամենաարագընթաց Gallardo-ն է:Նոր մոդելի ամբողջական անվանումն է Lamborghini Gallardo LP 570-4 Squadra Corse: Նոր մեքենայի հիմքում ընկած է Blancpain Super Trofeo սպորտային մեքենան, որից քիչ բան է փոխվել: Նոր Gallardo-ն ևս զինված է 5,2 լ տարողությամբ V10 շարժիչով, որը զարգացնում է 570 ձիաուժ հզորություն:0-ից 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3.4 վ-ում,200 կմ/ժ-ի 10.4 վ-ում: Մեքենայի մաքսիմալ արագությունը 320 կմ/ժ է: Նորեկը հսկայական առավելություն ունի իր նախորդի նկատամբ. այն նախատեսված է նաև ճանապարհային երթևեկության համար: | |
|
Կատեգորիա: Lamborghini |
Դիտումներ: 496
| Ավելացված է 12.09.2013 Ժամը 15:57 | |

























































