02:21 Ծանոթացեք նոր Lazareth Wazuma V8F Matt Edition կվադրոցիկլի հետ | |
Շատերը կհիշեն ֆրանսիական Lazareth ընկերության Wazuma V8F մոդելը: Այժմ ընկերությունը ստեղծել է այդ հանրահայտ կվադրոցիկլի նոր Matt Edition տարբերակը, որը ավելի ագռեսիվ տեսք է ստացել:Ֆրանսիացի ինժեներները օգտագործել են Ferrari-ի արտադրության շարժիչ, որը կարողանում է առավելագույնը 240 կմ/ժ արագություն զարգացնել։ Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն ունի BMW M3-ի փոխանցման տուփ, Nissan 350Z-ի լուսարձակներ, 3 լ տարողությամբ և 250 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ, որը վերցված է Ferrari 308 սպորտային մեքենայից, Brembo արգելակման համակարգ և 18 դյույմանոց անիվներ։ Կվադրոցիկլը կշռում է 650 կգ։ Wazuma V8F Matt Edition-ի գինը կլինի 260.000 դոլար: Ֆրանսիացի ինժեներների խոսքերով՝ Wazuma V8F-ը բացառիկ գլուխգործոց է, որը հասարակ է, բայցև միևնույն ժամանակ ագրեսիվ ու կատարյալ։ Իսկ դուք կցանկանայի՞ք ունենալ այսպիսի խաղալիք: | |
|
Կատեգորիա: Other models |
Դիտումներ: 533
| Ավելացված է 31.10.2013 Ժամը 02:21 | |


























































