17:53 АвтоВАЗ-ը կստեղծի Lada Priora Coupe-ի բյուջետային տարբերակները | |
Lada Priora-ի ընտանիքում կա երեք դռնանի հետչբեք՝ Lada Priora Coupe, որը արտադրողը համարում է Priora-ի ամենասպորտային և ամենաճոխ մոդիֆիկացիան: Տվյալ պահին Lada Priora Coupe-ն արտադրվում է միայն "Սպորտ" տարբերակով, որն ունի մեխանիկական փոխանցման տուփ և 1,6 լիտրանոց շարժիչ:АвтоВАЗ-ի հետազոտությունները պարզել են, որ կան որոշակի սպառողական խմբեր, որոնք ևս կցանկանային գնել այս մեքենան, սակայն չունեն բավարար ֆինանսներ: Հենց այդ մարդկանց համար АвтоВАЗ-ը որոշել է ավելացնել Lada Priora Coupe-ի ևս երկու մոդիֆիկացիա՝ "նորմա" և "ստանդարտ": Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մակսիմ Գոլովկոն: Նոր մոդիֆիկացիայի շուկայում հայտնվելու ժամկետը և գինը դեռ հայտնի չեն, սակայն հայտնի են, որ արդեն սկսվել է նոր Lada Priora Coupe-ի փորձնական տարբերակների արտադրությունը, որը ստացել է նոր սեդանի ոճը: Նոր հետչբեքը կստանա 106 ձիաուժ: Ներկայացնում ենք Lada Priora Coupe-ի նկարները, որը արտադրվում է 2010 թվականից: | |
|
Կատեգորիա: Lada |
Դիտումներ: 765
| Ավելացված է 30.10.2013 Ժամը 17:53 | |











Lada Priora-ի ընտանիքում կա երեք դռնանի հետչբեք՝ Lada Priora Coupe, որը արտադրողը համարում է Priora-ի ամենասպորտային և ամենաճոխ մոդիֆիկացիան: Տվյալ պահին Lada Priora Coupe-ն արտադրվում է միայն "Սպորտ" տարբերակով, որն ունի մեխանիկական փոխանցման տուփ և 
















































