19:49 Aston Martin-ը վերադարձել է շքեղ ամենագնաց ստեղծելու գաղափարին | |
![]() Ընկերությոն ղեկավար Ուլրիխ Բեցը հայտնել է, որ նրանք վերսկսել են ամենագնաց ստեղծելու ծրագիրը: Դրան նպաստել է վերջերս Daimler կոնցեռնի հետ ստորագրված պայմանագիրը: Այժմ խոսքը գնում է միայն գերմանական շարժիչների ստեղծման մասին, սակայն Ուլրիխ Բեցը չի բացառում, որ համագործակցության ծավալը կարող է ընդլայնվել: Հիշեցնենկ, որ դեռ 4 տարի առաջ Ժնևի ավտոսրահում բրիտանացիները ցուցադրել են կոնցեպտ-մեքենա Lagonda-ն ( պատկերված է նկարներում): Այդ անվամբ ընկերությունը հիմնադրվել է 1906 թվ-ին և ավտոմեքենաներ թողարկել մինչև 1947-ը, երբ կլանվել է Aston-Martin-ի կողմից: Հետագայում այդ անունն է ստացել Aston-Martin-ի մոդելներից մեկը, որը արտադրվել է 1974-ից մինչև 1990 թվականը: Հետո խոսվում էր այն մասին, որ Lagonda-ն կարող է կրկին առանձնանալ, սակայն հիմա Aston-Martin-ը հրաժարվել է այդ մտքից: Նախնական տվյալների համաձայն Aston-Martin-ի Lagonda ամենագնացը կստեղծվի Mercedes-Benz M-դասի հաջորդ սերնդի պլատֆորմի վրա և լույս կտեսնի 2017-ից ոչ շուտ: | |
Կատեգորիա: Aston Martin |
Դիտումներ: 723
| Ավելացված է 18.10.2013 Ժամը 19:49 |