19:32 Առաջին ստորջրյա ավտոմեքենան՝ sQuba-ն | |
Շվեյցարական Rinspeed ընկերությունը 2008 թվականին ստեղծեց առաջին ստորջրյա ավտոմեաենան, որը ստացավ Squba անունը: Squba-ն կարողանում է առանց կանգ առնելու ցամաքից տեղափոխվել ջրի մեջ՝ տեղաշարժվելով ինչպես ջրի մակերևույթի վրայով, այնպես էլ ջրի մեջ սուզված: Առանց որևէ լրացուցիչ օգնության մեքենան կարողանում է ջրից վերադառնալ ցամաք և շարունակել ճանապարհը ցամաքում: Սկզբից Rinspeed-ը պլանավորում էր մեքենան ստեծել հերմետիկ փակված տարբերակով, սակայն ընկերությունը այլ ճանապարհ ընտրեց, ստեղծելով ստորջրյա կաբրիոլետ: Այդ որոշումը կայացվել էր ուղևորների անվտագության համար, որպեսզի ուղևորները անկանխատեսելի իրադրություններում կարողանան հեշտությամբ լքել մեքենան: Squba-ն ունի երեք շարժիչ: Մեկը ապահովում է մեքենայի երթևեկությունը ցամաքում, իսկ մյուս երկուսը ջրում երթևեկելու համար են: Ստորջրյա շնչառության հարցը լուծվել է սեղմված օդով շնչառական բալոնների շնորհիվ, որոնք տեղադրված են մեքենայի սրահում: Մեքենայի սրահը պատրաստված է որակյալ ջրակայուն նյութերից: | |
|
Կատեգորիա: Other models |
Դիտումներ: 618
| Ավելացված է 20.10.2013 Ժամը 19:32 | |





















































































