23:54
Անգլիացիները ստեղծել են աշխարհի ամենաարագ մեքենան
  Բրիտանական Keating Supercars ընկերությունը ներկայացրել է գերհզոր ավտոմեքենայի կոնցեպտը: The Bolt անվանումը ստացած մեքենան շուտով սերիական արտադրության կհանվի: Ընկերությունը հայտարարել է, որ այն արագության նոր ռեկորդ է սահմանելու՝ հաղթահարելով 540 կմ/ժ-ի սահմանը: Այս ընկերությունը արագության ռեկորդակիրի փորձ արդեն ունեցել է. նրա արտադրած 1750 ձիաուժ հզորությամբ TKR կուպեն 2009թ. արժանացել է այդ պատվին՝ 416 կմ/ժ արագություն սահմանելով: Ավելի ուշ այդ արդյունքը գերազանցեցին SSC Tuatara-ն Bugatti-ն Koenigsegg-ը և Hennessey-ն (աշխարհի ամենաարագ մեքենաների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ): Նպատակացլաց Keating -ի նոր նախագիծը 1000 կգ քաշով և McLaren P1-ի չափերով արված մեքենան է: Այն կգործի General Motors արտադրության 7.0 լ ծավալով V8 շարժիչի շնորհիվ, որի հզորությունը՝ կախված The Bolt-ի մոդիֆիկացիայից, կհասնի 640, 750, 800, 1000 և նույնիսկ 2500 ձիաուժի: Բրիտանացիները նպատակ ունեն ռեկորդ սահմանել հենց այս 2500 ձիուժանոց շարժիչով համալրված սուպերքարով, որը հետևի քարշակ է և աշխատում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով: Keating -ը տեխնիկական ցուցանիշներին և գնին վերաբերվող մանրամասներ չի հայտնել: Դեռևս հայտնի էն միայն 800 ձիաուժանոց The Bolt-ի վերաբերյալ տեղեկություններ: Այն 100 կմ/ժ արագության է հասնում գրեթե 2 վայրկյանում, իսկ արժեքը շուրջ 900 000 եվրո է:
































Կատեգորիա: Other models | Դիտումներ: 764 | Ավելացված է 22.09.2013 Ժամը 23:54
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: