04:15 Էմիրություններում վաճառքի է դրվել աշխարհի ամենաթանկ Lamborghini-ն՝ պատրաստված կես տոննա մաքուր ոսկուց, պլատինից և ադամանդներից | |
Մաքուր ոսկուց, պլատինից և ադամանդներից աշխարհի ամենաթանկ Lamborghini Aventador LP 700-4 ավտոմեքենան մոտ օրերս վճառքի է դրվել Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսական կենտրոն` Դուբայում:Հազվագյուտ Lamborghini-ն կարող է Գինեսի ռեկորդների գրքի մի քանի անվանակարգերում գրանցվի` որպես ամենաթանկ, ամենաթանկ էմբլեմով և մաքուր ոսկուց` կես տոննա քաշով մեքենա: Այս պահի դրությամբ Lamborghini-ն պատրաստված է փոքր` 1:8-ի հարաբերությամբ մասշտաբով: Երբ մեքենան գնելու ցանկություն կհայտնի ապագա գնորդը և պատրաստ կլինի կանխավշճար թողնել, այն կկառուցեն իրական չափերով: Ընդ որում, ապագա սեփականատերը կարող է որոշ փոփոխություններ: Ոսկյա Lamborghini-ն ստեղծել է գերմանացի Ռոբերտ Գյուլպենը, ով արդեն 12 տարի է մասնագիտացված է թանկարժեք քարերով և մետաղներով շքեղ ավտոմեքեննաների ստեղծման մեջ: Մեքենայի թափքը կառուցված է ածխածնի մանրաթելերի հիման վրա, որը պատվել է 500 կգ մաքուր ոսկով և զարդարվել պլատինե աքսեսուարներով: Լուսարձակներում ու նստատեղերում տեղադրված է ամենաբարձր որակի` 700 ադամանդ: Ադամանդները կտեղադրվեն անգամ լուսարձակների ներսում: Դուբայից հետո շքեղ Lamborghini-ն կցուցադրվի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, իսկ նոյեմբերին` Դուբայում կայանալիք ավտոշոուի շրջանակներում: Այնուհետև մեքենան կմեկնի համաշխարհային շրջագայության: Եթե գնորդը հիմա գտնվի, ապա Գուլպենը պատրաստ է վաճառել այն 7,3մլն դոլարով: Հայտնի է, որ ռեկորդակիր մեքենայի վաճառքից 650 000 դոլարը կտրամադրվի բարեգործությանը: Lamborghini Aventador LP 700-4-ի արժեքն է 7,5 մլն ԱՄՆ դոլար: | |
|
Կատեգորիա: Lamborghini |
Դիտումներ: 1146
| Ավելացված է 19.09.2013 Ժամը 04:15 | |
|
| |


























































