04:22 Ամենագեղեցիկ Mercedes-ը այնուամենայնիվ իրականություն կդառնա ( ֆոտո) | |
Կոնցեպտուալ Mercedes AMG Vision Gran Turismo սուպերքարին մենք անրադարձել էինք նախորդ նյութերում: Այն նույնիսկ իր շնորհանդեսին մակետի տեսքով էր ներկայացել: Սակայն գտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են արտադրել դրանից մի քանի օրինակ: Ծրագրի հիմքի համար ամերիկյան J&S World Wide Holdings ընկերությունը պատրաստվում է օգտագործել Mercedes-Benz SLS AMG GT պլատֆորմը: Բեռնախցիկը կարբոնից կպատրաստվի: Մեքենան իր "դոնորից" ավելի թեթև կլինի, և հետևաբար՝ ավելի դինամիկ: Շարժիչը չի փոփոխվի: Նախագծի «սիրտը» 6,3-լիտրանոց, V8 հզորությամբ, 591 ձիաուժանոց շարժիչը կլինի: Մեքենան կունենա 6,3 լիտրանոց և 591 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ: Ամերիկյան ընկերությունը սուպերքարի միայն հինգ օրինակ կթողարկի: Դրանցից երկուսը կվաճառեն Եվրոպայում, երկուսը՝ ԱՄՆ-ում, իսկ մեկը Մերձավոր Արևելքում: Նշվում է, որ մեքենաներից մեկն արդեն իր գնորդն ունի, ընդ որում՝ մեքենայի գինը 1.500.000 դոլար է: | |
|
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 838
| Ավելացված է 08.12.2013 Ժամը 04:22 | |
































































