00:20 Mercedes-Benz-ի ամենագեղեցիկ և ամենահզոր կոնցեպտը կցուցադրեն վաղը ( ֆոտո) | |
![]() Mercedes-Benz AMG Vision GT կոնցեպտ-մեքենան գոյություն կունենա միայն վիրտուալ իրականությունում՝ Gran Turismo խաղի մեջ: Խաղի վեցերորդ մասը վաճառքի կհանվի դեկտեմբերի 6-ից: Սակայն Mercedes-ը վերջիվերջո որոշել է մեքենային հաղորդել մի փոքր ռեալիզմ, ստեղծելով մեքենայի մակետը, որը կցուցադրվի նոյեմբերի 19-ին կայանալիք Կալիֆորնիայում գտնվող Mercedes-Benz-ի հետազոտման կենտրոնի բացման ժամանակ: Հնարավոր է նաև մակետը ցուցադրվի Լոս-Անջելեսի ավտոսրահում: Mercedes-Benz AMG Vision GT-ն իր կոնստրուկցիայով բավականին մոտ է իրականությանը: Մեքենայի կշիռը կարբոն-ալյումինի շնորհիվ ընդամենը 1,38 տոննա է: Մնում է ավելացնել, որ սա խաղի վերջին նմանատիպ մեքենան չէ: Խաղը ստեղծողները դիմել են մի շարք դիզայներական ընկերությունների իրենց նախագծերը հետագայում խաղի մեջ ավեացնելու նպատակով: Նոր մեքենաները ավտոմատ կերպով կավելանան խաղը թարմացնելիս: | |
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 598
| Ավելացված է 19.11.2013 Ժամը 00:20 |