03:25
Թարմացված Mercedes-Benz G-դասը կդառնա ավելի ժամանակակից

 Mercedes-Benz ընկերությունը G-դասի ամենագնացի թարմացված տարբերակը կներկայացնի 2017 թվականին: Ընկերությունում հաղորդում են, որ նոր փոփոխությունը կլինի այնքան զգալի, որ նույնիսկ կարելի է խոսել նոր սերնդի մասին: G-դասի Mercedes-Benz-ը կստանա փոփոխված  պլատֆորմ: Ինչպես հայտնում է Autocar պարբերականը՝ Mercedes-Benz-ի ինժեներները պատրաստվում են փորձարկել նոր տեխնոլոգիաներ: Ընկերությունում հայտնում են, որ ամենագնացը կդառնա 100 մմ-ով ավելի լայն, դա կօգնի մեքենան դարձնել ավելի կայուն, իսկ սրահը ավելի հարմարավետ: Ինչպես նաև մեքենան մոտ երկու ցենտներով ավելի թեթև կլինի նախկին սերունդներից:
Ամենագնացի ագրեգատը նույնպես լուրջ փոփոխության կենթարկվի: Այն կունենա բենզինային և դիզելային մոդիֆիկացիաներ, 3 լիտրանոց, համապատասխանաբար 360 և 300 ձիաուժ հզորությամբ և կաշխատի նոր 9 աստիճան 9G-Tronic ավտոմատ փոխանցման տուփով:

Մեքենան պետք է հնարավորինս պահպանի իր ավանդական արտաքին դիզայնի հատվածները, սակայն այնուամենայնիվ որոշ դետալներ կվերցվեն 2012-ին Լոս-Անջելոսում ներկայացված Ener-G-Force կոնցեպտից:

Հիշեցնենք, որ Mercedes-Benz G դասի ամենագնացը արդեն 35 տարեկան է:

 

 

 

Mercedes-Benz Ener G Force Concept

 

 

 





Կատեգորիա: Mercedes-Benz | Դիտումներ: 1491 | Ավելացված է 07.05.2014 Ժամը 03:25
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: