2012 թվականին Մոսկվայի ավտոսրահում ներկայացվեց ռուսական Lada ընկերության XRay անվամբ քրոսսովերի կոնցեպտը, որը շատերի կողմից հավանության արժանացավ: Օրերս կայացած Lada Granta-ի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այնուամենայնիվ XRay կոնցեպտը հենց այդ անվամբ կհայտնվի Lada ընկերության սերիական մոդելների շարքերում, նույնիսկ կլինեն միանգամից երկու մոդելներ՝ XRay, որը նախկինում պատրաստվում էին ներկայացնել BM-Hatch անվամբ, և XRay Cross, որը հայտնի էր B-Cross անվամբ: Ամենայն հավանականությամբ նոր Lada XRay մոդելները կցուցադրվեն այս ամռանը՝ Մոսկվայի ավտոսրահում: Որոշ տվյալներով նորեկը կառուցված կլինի Renault Sandero-ի պլատֆորմի վրա:
Ինչ վերաբերվում է հենց XRay կոնցեպտին, այն ևս չի անհետանա: Ընկերությունը պլանավորում է ապագա մոդելները ստեղծելիս օգտվել XRay կոնցեպտի դիզայնից և դետալներից:
Նախորդ նյութերից մեկում նշել էինք, որ նախագիծը գլխավորում է Lada ընկերության նոր դիզայներ Սթիվ Մատտին, ով 4 տարի եղել է Volvo ընկերության գլխավոր դիզայները, իսկ մինչ այդ 5 տարի աշխատել է Mercedes-Benz-ում: Մեքենայի միակ նմուշը թողարկել է իտալական Vercarmodel ընկերությունը, իսկ գինը գնահատվում է մոր 1.000.000 դոլլար:
Ներկայացնում ենք Lada XRay կոնցեպտի նկարները և տեսանյութը.

























|