Մեծ աղմուկ բարձրացրած լյուքս դասի Lagonda Taraf-ը՝ Aston Martin-ի կողմից, շարունակում է մարդկանց ուշադրությունը սևեռել դեպի իր կողմ։ Սուսադրված սեդանը իր հայրենիքում գնահատվել է 700․000 բրիտանական ֆունտ, որը համարժեք է մոտ 1 մլն․ եվրոյի, կամ 2 RR Phantom մեքենայի։
Այս ֆանտաստիկ արժեքը ստացել են Autocar-ի լրագրողները։ Նշենք, որ նախկինում խոսվում էր, որ Lagonda Taraf սեդանը կարժենա մոտ 500․000 եվրո։
Մեքենան ունի 5,9-լիտրանոց 565 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն օգնում է 100 կմ/ժ արագություն զարգացնել 4,2 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 320 կմ/ժ է, սակայն սեդանի գլխավոր առավելությունն է շքեղությունը և հարմարավետությունը։







|