04:04
Մարդիկ, որոնք ապրում են ԱՄՆ-ի ճանապարհներին ( ֆոտո)

  Այս մարդիկ բառից բուն իմաստով ապրում են ճանապարհներին, նրանք չունեն ուրիշ ոչինչ բացի իրենց ֆուրգոններից, որը դարձել է նրանցից յուրաքանչյուրի կացարանը: Ոմանք ապրում են մեքենայում, և ճանապարհորդում իրենց հաճույքի և հետքրքրության համար, ոմանք ել   ստիպված են ապրել նման ոչ սովորական կյանքով, իսկ ոմանք արդեն հաշտվել են այդ ամենի հետ, և ձգտում են ամեն ինչ անել էլ ավելի հետքրքրացնելով իրենց կյանքը: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը: Ձեզ ենք ներկայացնում շատ հետքրքիր ֆոտոշարք, որոնք մեզ են հասել շնորհիվ լուսանկարիչ Էնդրյու Վոյտսի :

 

Այս մարդու անունը Փոլ է: Նա որոշել էր իր մեքենայով հասնել մինչև Բրազիլիա, մնար այնտեղ 50 օր ապա կրկին իր մեքենայով ետ վերադառնար: Մի օր Փոլը կորցնումէ իր ողջ փաստաթղթերը ,և ասպես արդեն 9 տարի է ինչ ճանապարհորդում է ողջ ԱՄՆ-ով, և որոշում որ չպետք է մի վայրում անցկացնի 50 օրից ավել:

Այսպես տարիներ առաջ, Բոբ անունով այս մարդը իր մեքենան կանգնեցրեց փորձելով ննջել ճանապարհին, արդյունքում  BMW մակնիշի մեքենա հարվածեց և ամբողջությամբ ջարդուխուրդ արեց Բոբի մեքենան: Բոբը հրաշքով ողջ մնաց, բայց վնասեց ոտքերը, որի համար ստիպված եղավ 8 ամիս պարկած մնալ: Արդյունքում կորցրեց աշխատանքը, իսկ ունեցած չունեցածն ել վաճառեց, որ վճարի պարտքերը, գնեց այս մեքենան և նրանում ապրում է մինչև այսօր: 

Ջուդը, Խուանը և Նիկը այսպես ճանապարհորդում են ողջ ԱՄՆ-ով արդեն 40 տարի: Ճանապարհներին նրանց պնդմամբ իրենք գտնում են իրենց հոգու հանգստությունը և զգում իրենց ավելի լավ, անգամ նույնը խորհուրդ տալիս մյուսներին:

Այս մարդը, որն ապրում է Կալիֆորնիաում Իրեն կոչում է Գիզմո: Նա անընդհատ աղբարկղերից հանում է հնամաշ մեքենաների պահեստամասեր, և փորձում ստեղծել նոր մեքենաներ:

Ինչպես արդեն օրենք է դարձել յուրաքանչյուր քաղաքում կան վայրեր, որը նախատեսված է հատուկ նման ճամփորդ մեքենաների համար:

Ոմանք ել ցանկանում են կանգ առնել այն վայրում, որտեղ ըստ իրենց հանգիստ է: Ինպես այս մարդը որը կանգ է առել երկաթուղու ճանապարհին:

Կան նաև մարդիկ, որոնք կարճ ժամանակահատվածով մնում են այնտեղ, որտեղ իրենց կթույլատրեն: Այս կինն ել կանգ է առել ԱՄՆ-ի ազգային պարկի մոտ:

Շատերն ել կանգ են առնում այնտեղ, որտեղ ավելի մոտ կլինեն սոցիալական ծառայություններին: Օրինակ այս հայրն ու որդին (ամուսինը որոշել է ողջ կյանքն անցկացնել այպսես, երբ մահացել է նրա կինը, երեխան այդ ժամանակ եղել է 6 տարեկան, և մինչ այսօր ճանապարհորդում է հոր հետ):

Իսկ այս կինն ել ունի իր սեփական ծաղիկների ընկերությունը, որն ունի ներկայացուցչություն ԱՄՆ-ի շուրջ 7 նահանգներում: Տիկնոջ մեքենայում արված է ամեն բան իր հարմարավետության համար: Նա պնդում է, որ իրեն ուղղակի դուր է գալիս այսպիսի կյանքը՝ այսպես նա իրեն լիարժեք և ազատ է զգում:

 

 

Իսկ այս տղամարդն ել նշում է, որ իր որդիների հետ այսպես ճանապարհորդում է, որպեսզի նրանք չձանձրանան: Երեխաներն անգամ դպրոց չեն գնում, տղամարդու կարծիքով ճանապարհորդելով ավելի շատ բան կարող են սովորել:
 





Կատեգորիա: Other models | Դիտումներ: 606 | Ավելացված է 13.04.2014 Ժամը 04:04
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: