Օրեր առաջ կայացավ Բրիտանական Aston Martin ընկերության 60-րդ տարելիցը, որի առթիվ ընկերությունը ներկայացրեց նոր սուպերքար, ընդ-որում ըստ ընկերության ղեկավարների տվյալ գործընթացը շարունակական բնույթ կկրի և այսուհետ յուրաքանչյուր տարելիցի կներկայացվի ամբողջովին նոր մեքենա: Սուպերքարը պատրաստված է Vanquish, կուպե, և կաբրիոլետ տարբերակների բազաի հիմքով: Նորեկը ստացել է Aston Martin Vanquish Volante Works 60th Anniversary անվանումը: Այն նախորդ Volante մոդելի համեմատ փոփոխվել է արտաքնապես։ Նորեկը ստացել է վառ-սպիտակ երանգ` ընդգծված ոսկեգույնով, ինտերիերը նույնպես զերծ չի մնացել թարմացումից, նստելատեղերը դարձել են կաշեպատ, իսկ ընդհանուր սրահում մեծ տեղ են հատկացրել հատկապես կարբոնային դետալներին:
Տեխնիկապես սուպերքարը ստացել է 6 լիտր աշխատանքային ծավալով, 8-աստիճան փոխանցման տուփով, V12 մխոցանի 568 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն էլ սուպերքարին հնարավորություն է տալիս 100կմ/ժամ արագություն զարգացնել ընդամենը 2.8 վարկյանում: Մեքենայի արժեքի մասին ընկերությունը դեռ ինֆորմացիա չի հրապարակում, բայց ըստ Բրիտանական The Independant պարբերականի մեքենան շուկայում կգնահատվի 750հազար եվրոյից ոչ պակաս:
Ներկայացնում ենք տեսանյութը և ֆոտշարքը.














|