02:46
Նյու-Յորքում Aston Martin-ը զարմացրեց իր գնով ( ֆոտո)

 Բրիտանական Aston Martin ընկերությունը Նյու-Յորք է բերել միանգամից երկու մեքենա՝ V8 Vantage GT 2015 և DB9 Carbon Edition-ի հասարակ տարբերակը: ԱՄՆ-ում մեքենաների վաճառքը կմեկնարկի այս տարվա երրորդ եռամսյակում:
Vantage GT-ն հասանելի է կուպե և կաբրիոլետ տարբերակներով: Նորեկի գինը 
զարմացրել է շատերին: ԱՄՆ-ի շուկայում մեքենան կարժենա 99.990 դոլլար, ընդ որում՝ սրահը կմնա անփոփոխ իր բոլոր շքեղություններով: Մեքենայի վրա տեղադրված է 430 ձիաուժ հզորությամբ 4,7 լիտրանոց V8 շարժիչ, որն ընդունակ է զարգացնել 305 կմ/ժ արագություն: Նորեկը կունենա կամ 7-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, կամ վեց-աստիժճան մեխանիկա: Գույների ճիշտ համադրության շնորհիվ արտաքինից մեքենան նմանեցրել են կլասիկ մրցարշավային մեքենայի:
 

Vantage GT մոդելի մեծ եղբայրը՝ DB9-ի կարբոնե տարբերակը, ստացել է Aston Martin-ին ավելի  համապատասխանող գին՝ 199.995 դոլլար: DB9 Carbon Edition-ը ունի 510 ձիաուժ հզորությամբ 6 լիտրանոց V12 շարժիչ: Մեքենան բացառիկ է իր գույների հատուկ համադրությամբ (այսպես կոչված Carbon Black-ի և Carbon White-ի) և շքեղ սրահով: Ընկերությունը նշում է նաև, որ <<կարբոնեցված>> էլեմենտների թիվը կարող է փոփոխվել ըստ ցանկության:
 

Ներկայացնում ենք մեքենաների նկարները.

 

Aston Martin V8 Vantage GT 2015

 

 

 

 

 

 Aston Martin DB9 Carbon Edition

 

 





Կատեգորիա: Aston Martin | Դիտումներ: 745 | Ավելացված է 20.04.2014 Ժամը 02:46
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: