Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը՝ RTL հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն գերմանացի մարզիկի առողջական վիճակը դեպի լավն է գնում: Նա նշել է, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և անգամ ճանաչել կնոջը: Նա հեշտ չի տանում կոմայից դուրս գալու գործընթացը, և «մեկ քնում է, մեկ վերականգնում գիտակցությունը»: Քեմը հավելել է, որ չի կարող ավելին հայտնել, քանի որ հարգում է Շումախերի անձնական կյանքը: Իսկ դուրս գրվելուց հետո առհասարակ կդադարի մեկնաբանել նախկին ավտոարշավորդի վիճակը, քանի որ նա ինքը կկարողանա հաղորդակցվել մամուլի հետ, եթե դա հարկավոր համարի:
Միխայել Շումախերը հոսպիտալացվել էր 2013 թվականի դեկտեմբերի 29-ին դահուկ քշելու ժամանակ ընկնելուց և գլխով քարին հարվածելուց հետո:

|