00:49 Mercedes-Benz G դասի թյունինգ German Special Customs-ի կողմից ( ֆոտո) | |
German Special Customs ընկերության գերմանացի թյուներները թողարկել են նոր թյունինգ կոմպլեկտ G400 CDI մոդերացիայի համար։ Մեքենան ստացել է նոր թափք, որն ի դեպ կարելի է տեղադրել G-դասի գրեթե բոլոր կոմպլեկտացիաների վրա։ Այն ներառում է ձևափոխված առջևի բամպեր և սպոլլեր։ Արտաքինից նաև անմիջապես նկատվում է մեքենայի յուրահատուկ կապույտ գույնը։ Նորեկի վրա ավելացրել են ավելի լայն անիվներ որոնց վրա կարելի է տեղադրել 22 դյույմ անվասկավառակներ (305/40 R22) ։ Մեքենայի հետևի բամպերը նույնպես ամբողջովին նոր է։ Սրահը ևս անփոփոխ չի մնացել։ Այն պատել են կաշվով և ալկանտարայով, տեղադրել սենսորային դիսփլեյ և Alpine նավիգսցիա։ Դիտեք ֆոտոշարքը.
| |
Կատեգորիա: Mercedes-Benz |
Դիտումներ: 712
| Ավելացված է 14.01.2015 Ժամը 00:49 |