16:33
Բրազիլացիները պատրաստել են նոր արտաճանապարհային (ֆոտո, վիդեո)

 Ժամեր առաջ Բրազիլիայում ներկայացվեց նոր արտաճանապարհայինը: Մեքենան պատրաստվել է Ford ընկերության ինժիներների օգնությամբ և ստացել Troller T4 անվանումը: Նորեկի պատրաստման մեջ հիմք է հանդիսացել Troller R-X concept-ի պլատֆորմը: R-X concept-ի պատրաստման մեջ նույնպես Troller Veiculos-ին օգնել էր Ford-ը: Նախկին արտաճանապարհայինը հանրությանը ներկայացվել էր դեռ 2012-ին՝ Սան Պաուլո-ի ցուցահնադեսի ժամանակ: Նորեկը նախորդինից հիմնականում տարբերվում է արտաքինով, այն ավելի շատ ստացել է այնպիսի դետալներ, որոնք սովորաբար բնորոշ են Jeep-ին և Land Rover-ին: Նորեկի ետնամասի և դիմային հատվածի լուսարձակները ամբողջովին LED-են, իսկ անվահեծերը ստացել են 17 դյույմ:

Տեխնիկապես մեքենան ստացել է 3,2 լիտր աշխատանքային ծավալով 200 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն էլ հնարավորություն է տալիս մեքենայի պտտող մոմենտը դարձնել 470 նմ: Շարժիչը ստացել է 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփ:

Հարկ է նաև նշել, որ Troller Vieculos ընկերությունը հիմնադրվել է Բրազիլիայում՝ 1995 թվականին, իսկ ընկերության առաջին մեքենան եղել է լեգենդար T4-ը, որից հետո մինչև 2005 թվականը վաճառվել է 4 միլիոն օրինակ, բայց դա նույնպես ընկերությանը չկարողացավ փրկել ֆինանսական ճգնաժամից: 2007 թվականին Troller Vieculos-ը ճանաչվեց սնանկ և ընկերության ողջ մասնաբաժինը հանվեց վաճառքի, այդ ամենից հետո այն գնեց Ford-ը՝ որին էլ մինչև այսօր պատկանում է ընկերությունը:

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Other models | Դիտումներ: 539 | Ավելացված է 05.06.2014 Ժամը 16:33
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: