Ամենաերկար S-դասի Mercedes-Benz-ը, որն անվանվել է Pullman, սպասում է իր շնորհանդեսին: Ծրագիրը անվանվել է «S-Class XXL չափի», որը հիմնված է ստանդարտ սեդանի երկարեցմամբ: Լիմուզինը ստացել է նոր հզորեցված փոխանցման տուփ, հաստ կողային հայելիներ, ավելի հզոր արգելակման համակարգ և 21-դույմանոց անիվներ: Նաև ավելացվել են նոր, առաջին դասի 4 նստելատեղեր, որոնք գտնվում են դեմ-առ-դեմ: Այն մասին, թե ի՞նչ շարժիչ է օգտագործվելու Mercedes-ի մեջ, ոչ ոք չի հաղորդում, բայց Ares Atelier-ը նշեց, որ իրենք պատրաստ են ավելի շատացնել ձիաուժերը՝ հասցնելով 600-ի: Ամենայն հավանականությամբ, S-Class XXL կստանա 6 լիտր աշխատանքային ծավալով V12 մխոցանի շարժիչ՝ Mercedes-Benz S600-ից , որի ստանդարտ տարբերակը զարգացնում է 530 ձիաուժ: Նախագծողները հայտնեցին, որ 100 կմ/ժ արագության լիմուզինը կհասնի 4.8 վայրկյանում: Բացի այդ, թյուներները հայտարարել են, որ հավելավճարի դեպքում պատրաստ են նույնիսկ զրահապատել լիմուզինը: Ընկերության նախագահը նախագծի արժեքը չհայտնեց:
Դիտեք ֆոտոշարքը.






|