Ռուսաստանի նախագահի լիմուզինի էսքիզային և տեխնիկական նախապատրաստումները ավարտված են, «Кортеж» ծրագիրը տեղափոխվում է ռեալիզացման փուլ: Ծրագիրը իրականցնող թիմի նախագահի խոսքով 2014-ին ավարտվեցին աշխատանքները փաստաթղթերի և նախատիպերի վրա: Արդեն ստեղծվել է մեքենայի առաջին նախատիպը: Մեքենան կշռելու է 6 տոննա, բայց դրա հետ մեկտեղ բավականին հզոր է լինելու՝ 800 ձիաուժ շարժիչ, ճկուն կառավարվող պրեմիում դասի մեքենա: Լիմուզինի Դիզայնը մշակվել է Ռուսական և խորհրդային ավտոմեքենաների դիզայններին հետևելով: Աշխատանքներ են տարվում նաև ուղեկցող մեքենաներ արտադրելու համար: Նաև կարտադրվեն նախագահական թիկնազորի ամենագնացներ և մինիվեններ: Բոլոր ավտոմեքենաները կհավաքվեն մեկ մոդուլային պլատֆորմի վրա, այն կտա բարձր աստիճանի աշխատունակություն: Բացի դրանից, նորեկի հիման վրա նախատեսվում է սկսել ռուսական նոր մեքենաների սերիական արտադրություն: Ինժեներական կենտրոն հանդիսացող «СПбПУ»-ում արդեն հավաքագրվում են բոլոր անհրաժեշտ մարդիկ: Ինքը, Պուտինը, մեծ հավանություն է տվել ծրագրին:
Առաջիկա երկու տարիների ընթացքում «Кортеж» ծրագիրը կդառնա իրականություն, իսկ նախատեսված ծախսերը գերազանցում են շուրջ 8 միլիարդ ռուբլին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի լիմուզինը հանրությանը կներկայացվի 2018 թվականին՝ այպես են խոստանում դիզայներները:






















|