00:40
Քենիացիները պատրաստել են նոր արտաճանապարհային՝ մատչելի գնով (ֆոտո)

 Քենիական Mobius Motors ընկերությունը հայտարարել է նոր արտաճանապարհայինների արտադրման մասին: Ըստ ավտոարտադրողի նորեկը լինելու է բավականին մատչելի, անչափ պինդ և նախատեսված է լինելու ամենավատ ճանապարհների համար: Իսկ ամենակարևորն այն է, որ նախատեսվում է  մեքենայի սերիական արտադրություն աշխարհի տարբեր երկրներում: Ավտոարտադրողը ցանկացել է մեքենան պատրաստել հնարավորինս մատչելի գնով, մասնավորապես մեքենայում տեղ չեն գտել ոչ մի թանկարժեք դետալներ, ինտերիերը բավականին համեստ է: Ըստ Mobius Motors-ի ամենակրևորը այն է, որ ամենագնացը նախատեսված է 7 ուղևորների համար:

Մեքենան իզորու է բարձրանալ սարն իվեր մինչև 625 կիլոգրամ բեռով: Տեխնիկապես այն ստացել է 1,6 լիտր աշխատանքային ծավալով 5-աստիճան փոխանցման տուփով շարժիչ: Մեքենայի սերիական արտադրության համար ըկերությանը ֆինանսավորում է ներդրումային PanAfrican Investment Company հիմնադրամը, որը արդեն նախնական նախագծի մեջ ներդրել է 50 միլիոն դոլլար: Ամենագնացի նախնական քանակը բաղկացած է ընդամենը 50 մեքենայից, բայց ինչպես նշեց ավտոարտադրողը՝ սա միայն սկիզբն է:

Մեքենայի վերջնական արժեքը որով մեքենան դուրս կգա վաճառքի ընկերությունը գնահատել է 10.000 դոլլար:

 

 

 

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Other models | Դիտումներ: 656 | Ավելացված է 23.05.2014 Ժամը 00:40
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: