19:45
McLaren-ը ներկայացրել է իր նոր սուպերքարը ( ֆոտո)

McLaren ընկերությունը ներկայացրել է McLaren  650S նոր տարբերակը: Այն ամբողջովին պատված է կարբոնով, որը կոչվում է Project Kilo: Այն պատրաստվել է MSO-ի կողմից (McLaren Special Operations), որը զբաղվում է միայն հատուկ մեքենաներով: Արտադրողը նկարագրում է նորեկին, որպես «առավել բացառիկ ծրագիր, որը երբև է ստիպված է եղել զբաղվել MSO-ն»: Կուպե ստացել է կարբոնե տանիք, հետին դիֆուզոռ, նոր արտաքին հայլիներ: Բացի այդ, փոփոխվել է սուպերքարի ինտերիերը, տեղադրվել է նարնջագույն ներդիր ղեկի վրա և MSO-ի լոգոները  դռան ներքին մասի վրա: Վերջապես, ուժային ագրեգատի կափարիչի վրա պատկերվել է Կիվի թռչունը,  որը խորհրդանիշում է Նոր Զելանդիան, որնել իր հերթին հանդիսանում է Բրիտանական McLaren բրենդի, ստեղծման մայրաքաղաքը: McLaren 650S-ի գինը չի հաղորդվում: Սուպեր քարը հագեցած է 3.8 լիտր աշխատանքային ծավալով, V8 մխոցանի, 650 ձիաուժ հզորության շարժիչով և 7 աստիճանանոց փոխանցման տուփով: Կուպեն 100 կմ/ժ-ին հասնում է 3 վարկյանում: Առավելագույն արագությունը  սահմանափակված է 333 կմ/ժ-ով:

 

 





Կատեգորիա: Other models | Դիտումներ: 503 | Ավելացված է 10.02.2015 Ժամը 19:45
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: