04:04
Քրոսսովեր Urus-ը կլինի առաջին տուրբոներմղիչով Lamborghini-ն ( ֆոտո)

 Lamborghini ընկերության Urus մոդելը, որը սերիական արտադրության դուրս կգա 2018 թվականին, կլինի ոչ միայն ընկերության առաջին քրոսսովերը, այլ նաև առաջին Lamborghini-ն, որը կունենա տուրբոներմղիչով մոդիֆիկացիա: Մինչ օրս Lamborghini-ն տեղեկություններ չէր հաղորդում մեքենայի ուժային ագրեգատի մասին, սակայն օրեր առաջ ընկերության տնօրեն Շտեֆան Վինկելմանը AutoExpress-ին հայտնեց, որ ընկերության ապագա ամենագնացը կստանա տուրբոներմղիչ:
Վինկելմանը նշեց, որ ստանդարտների փոփոխման հետևանքով իտալական ավտոարտադրողը ամենայն հավանականությամբ ստիպված կլինի հրաժարվել V10 և V12 շարժիչներից և օգտագործել V8 տուրբո շարժիչներ: Հնարավոր է, որ խոսքը գնում է չորս ցիլինդրանոց ագրեգատի մասին: Իտալական այս նորեկը կառուցված կլինի նոր MLB պլատֆորմի վրա: Սպասվում է, որ նույն պլատֆորմի վրա կթողարկվեն 2015 թվականի Audi Q7-ը և Bentley ընկերության քրոսսովերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Lamborghini | Դիտումներ: 917 | Ավելացված է 07.05.2014 Ժամը 04:04
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: