12:22
Vorsteiner-ը ներկայացրել է բաց տանիքով Aventador-ի իր տարբերակը (ֆոտո)

 Vorsteiner թյունինգային ընկերությունը, որը հիմնականում աշխատում է գերմանական ավտոարտադրող ընկերությունների հետ, այս անգամ որոշել է կատարեագործել իտալական Lamborghini Aventador-ը: Հիմնական փոփոխությունը ռոդսթերի ամբողջովին նոր աերոդինամիկ «հագուստն» է: Ծրագիրը ստացել է The Hulk անվանումը, քանի որ մեքենան Hulk անվամբ հանրահայտ  կերպարի գույնի է: Մեքենայի այս բավականին յուրօրինակ գույնը կոչվում է Verde Ithika: Քանի որ մեքենան արդեն իսկ ունի բավական հզոր ագրեգատ Vorsteiner ընկերության թյուներները այն չեն թարմացրել, սակայն կատարելագործել են մեքենայի սեղմման ուժը: Դրանում մեքենային կօգնեն նոր սպոլլերը և հետևի դիֆֆուզորը: Սուպերքարի նոր դետալները ամբողջովին կարբոնից են, այդ քայլով թյուներները փորձել են հնարավորինս պակասեցնել The Hulk-ի զանգվածը: Բացի այդ Vorsteiner-ը մեքենան կանգնեցրել է ամբողջովին նոր անվահեծերի վրա՝ 20 դյույմ առջևինները և 21 դյույմ հետևինները:

Lamborghini Aventador-ի այսպիսի ձևափոխության գինը դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ այս Lamborghini Aventador The Hulk մոդելը կլինի միակը աշխարհում, քանի որ այն ստեղծվել է Vorsteiner-ի, Wheel Boutique-ի և Ֆլորիդայի Lamborghini-ի դիլլերի համատեղ աշխատանքի արդյունքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Lamborghini | Դիտումներ: 537 | Ավելացված է 13.05.2014 Ժամը 12:22
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: