Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունը վերջապես գաղտնազերծել է իր նոր C-դասը՝ ավտոաշխարհին ներկայացնելով տվյալներ և լուսանկարներ: Նորեկը ստացել է նույն C-դասի սեդանի հիմքը, սակայն ի տարբերություն նախորդի, նորեկը փոքր ինչ երկարել է: Ըստ ավտոարտադրողի մեքենայի անվահեծերը նախորդինի համեմատ մեծացվել են 80 մմ-ով, իսկ ընդհանուր բարձրուցթյունը՝ 95 մմ-ով: Մի շարք էքստպերտների հավաստմամբ մեքենան ամենևին էլ նորեկ չէ իրենց համար: Այն արտադրվել է C դասի պլատֆորմի վրա, բայց այն C դասի, որը պետք է արտադրվեր հատուկ չինական ավտոշուկայի համար: Մեքենայի բեռնախցիկի նվազագույն տարողությունը կազմում է 490 լիտր, որը 10 լիտրով ավել է նախորդինից, իսկ ահա ետին նստելատեղերի ծալման դեպքում բեռնախցիկի ծավալը 3 անգամ մեծանում է՝ դառնալով 1500 լիտր:
Մեքենայի տեխնիկական հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ ավտոարտադրողը դեռ չի հայտնում, միայն պարզ է, որ այն ունենալու է С300-ի նույն ագրեգատը, բայց ի տարբերություն նշվածի, նորեկը համալրված կլինի հիբրիդային կառուցվածքով և մշակված կլինի նոր համակարգ, որը մեքենային կթույլատրի տեղափոխել գերծանր քաշի ապրանքներ:





















|