Mercedes-Benz ընկերությունը որոշել է իր մեքենաների վաճառքի քանակը ավելացնել, և դրա համար նույնիսկ մտածել է հետաքրքիր յուրօրինակ տարբերակ: Այսուհետ ընկերությունում յուրաքանչյուր հաճախորդի համար կլինի անհատական մոտեցում: Յուրաքանչյուր հաճախորդ, ով կգտնվի սրահից հեռու, մինչև ընկերություն կտեղափոխվի ուղղաթիռով, իհարկե խոսքը միայն կայացած գնորդների մասին է՝ այսինքն նրանց մասին, ովքեր 100%-ով գնելու են մեքենա: Շատ արագ Mercedes-ը խոսքից անցել է գործի, և Մելբուռնի օդանավակայանում (Ավստրալիա) տեղադրել ուղղաթիռային բազա. Ուղղաթիռը արդեն կայացած գնորդներին հաշված րոպեների ընթացքում տեղափոխում է դեպի ընկերության ցուցասրահ:
Mercedes-ը իր այս ծառայությունը ցանկանում է ընդլայնել, և տեղադրել ուղղաթիռային բազաներ նաև այլ երկրներում: Նշենք, որ բոլոր ուղղաթիռնեը պատկանում են Heli-Express ընկերությանը:







|