Դուբայում աճուրդի ժամանակ վաճառվեց Ջեյմս Բոնդի Aston Martin Vanquish-ը: Մեքենան պատրաստվել էր հատուկ Բոնդի ֆիլմաշարերի 50 ամյակի առթիվ, այն իր արտաքինով և ինտերիերով տարբերվում էր մյուս Aston Martin մոդելներից, մասնավորապես մեքենայի վրա տեղ էին գտել բազմաթիվ ոսյկա դետալներ և մի շարք այլ առանձնահատկություններ, որոնք բնորոշ են Ջեյմս Բոնդի մեքենաներին: Նաև մեքենայի սրահում տեղ էին գտել դետալներ որոնք վարորդին հիշեցնում են Skyfall ֆիլմի մասին: Ջեյմս Բոնդի Aston Martin Vanquish-ը աճուրդում վաճառվեց 750.000 դոլլարով, իսկ ամենակարևորը այն է, որ մեքենայի և ընդհանուր աուկցիոնի վաճառքի ողջ գումարը փոխանցվել է Սիրիա՝ պատերամից տուժած խաղաղ բնակչության պայմանների բարելավման համար:
Մեքենայի գնորդի մասին ոչ մի տեղեկություններ չեն հրապարակվում, աճուրդում մեքենայից բացի վաճառվել են նաև մի շարք այլ ապրանքներ, որոնք նույնպես տեղ էին գտել Skyfall ֆիլմում:









|