Ինչպես հայտնի է, առաջիկա օրերին АвтоВАЗ ընկերությունը պետք է ներկայացնի երկու նոր մոդել՝ XRAY քրոսսովերը, որն անվանում են «բարձր հետչբեք», և XRAY Cross-ը, որն արդեն կարելի է արտաճանապարհային համարել: Այս նախագծի հիմնադիր Օլեգ Գրունենկովը օրերս պատասխանել է երկու նորեկների վերաբերյալ հարցերին: Նա նշել է, որ XRAY Cross-ը կլինի ամենագնաց, հետևաբար նրա գաբարիտները կտարբերվեն ստանդարտ XRAY մոդելից: XRAY Cross-ի հիմքում ընկած է Renault Duster-ը, սակայն այն իր արտաճանապարհային կարողություններով կգերազանցի իր «դոնորին»: Վերջում Օլեգ Գրունենկովը նշել է, որ չի կարող բացահայտել նորեկի բոլոր տեխնիկական տվյալները, ավելացնելով, որ նորեկը կցուցադրվի 2016 թվականին:
Հավելենք, որ աշնանը АвтоВАЗ-ի նախագահը բարձրաձայնել էր Lada XRAY Cross-ի գինը: Այն կարժենա 500 000 ռուբլի:
Նշենք, որ АвтоВАЗ-ը պատրաստում է ամբողջովին նոր ամենագնաց, որն ընդհանրապես կապ չունի այս երկու նորեկների հետ, սպասենք անակնկալների:








|