03:27
Բրիտանացիները թողարկել են աշխարհի ամենաարագ դիզելային սպորտքարը (ֆոտո)

 Բրիտանական Trident ընկերությունը, որը թողարկում է միայն սպորտային մեքենաներ, հայտարարեց Iceni անվամբ իր նոր դիզելային սպորտքարի վաճառքի մեկնարկի մասին: Այն համարվում է աշխարհի ամենաարագ և ամենախնայող սպորտքարը: Մեքենայի առավելագույն արագությունը 380 կմ/ժ է,  բայց մեքենան զարմացնում է իր այլ առանձնահատկությունով: Լիարժեք լիցքավորումից հետո մեքենան կարող է շարժվել 3000 կիլոմետր, մինչև հաջորդ բենզալցակայանը:

Նորեկը աշխատում է 6,6 լիտր ախատանքային ծավալով V8 տուբորշարժիչով: Շարժիչը աշխատում է բիոդիզելային հիմքով, իսկ 400 ձիաուժ հզորության շնորհիվ մեքենայի պտտող մոմենտը կազմում է 950 Նմ, ընդ որում, հատուկ մոդիֆիկացիայի դեպքում այս տվյալները կարող են բարձրանալ մինչև 660 ձիաուժ և 1424 Նմ: Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,3 վայրկյանում:

Ավտոարտադրողը առաջարկում է նաև մեքենայի Iceni Magna և Iceni Venturer մոդելները, որոնք տեխնիկապես ոչնչով չեն տարբերվում Iceni նորեկից, միայն սրահը փոքր ինչ մեծացվել է: Նշված բոլոր 3 մեքենաներն էլ վաճառքի դուրս կգան նախնական 96.000 ֆունտ ստեռլինգով: Նորեկին գնելու համար գնորդը պետք է նախապես տեղեկացնի ավտոարտադրողին, քանի որ Trident Iceni-ն վաճառվում է միայն հատուկ պատվերով: Ըստ մի շարք պարբերականների մեքենայի առաջին խմբաքանակին տիրանալու համար իսկական հերթ է գոյացել Բրիտանական ընկերության դռների առջև:

Ներկայացնում ենք ֆոտոշարքը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Կատեգորիա: Other models | Դիտումներ: 707 | Ավելացված է 03.05.2014 Ժամը 03:27
Դիտեք նաև


omForm">
avatar











Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)Աշխարհի ամենաթանկարժեք ВАЗ-2105-ը՝ 200 հազար եվրո արժողությամբ (ֆոտո, վիդեո)

Նիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականինՆիվան կփոխի իր դիզայնը 2015 թվականին

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համարՕդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը ( ֆոտո)

Lada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada BLada-ի ամբողջովին նոր ամենագնացը կկոչվի Lada B





Բարի գալուստ AvtoAshxarh.com

Ավտոաշխարհի ամենահետաքրքիր, ամենաթարմ և ամենաճշտգրիտ նորություններին հետևելու համար առաջարկում ենք հավանել AvtoAshxarh.com-ի ֆեյսբուքյան էջը: AvtoAshxarh.com-ի նորություններին կարող եք հետևել նաև այլ հայտնի սոցցանցերում: